Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներից հետո բոլոր ավտորիտար իշխանությունները զբաղված են իրենց հանգստացնելով. հազար ու մի արգումենտ են բերում իրենց ապահովագրելու համար, նշում են իրենց ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների առանձնահատկությունները:
Բայց բոլոր այդ վերլուծությունները ստանդարտ ու մակերեսային են թվում, որովհետեւ արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացները շատ խորքային են եւ փոխում են այդ ռեգիոնն էլ, աշխարհն էլ:
Բոլորն են հասկանում, որ աշխարհը փոխվել է, բայց ժամանակ է պետք այդ փոփոխությունների փիլիսոփայությունը, վեկտորը հասկանալու համար:
Ավտորիտար երկրների ղեկավարներն էլ հասկանում են, որ աշխարհր փոխվել է ու կառավարման հին մեթոդներն ադեկվատ չեն, սակայն շարունակում են կրիառել դրանք՝ իրենց մխիթարելով, որ վերջին հեղափոխությունները
կոնկրետ աշխարհագրական, ազգային գրանցում ունեն:
Ու էլի նրանք սխալվում են, որովհետեւ տեղի ունեցածը դրսեւորվում է արաբական աշխարհից դուրս: Դրսեւորման եղանակներն ու ձեւերն են այլ:
Օրիանակ, Ռուսաստանում հասարակական կարծիքն է փոխվում, փոխվում է լրջորեն
Մեդվեդեւ-Պուտին տանդեմի իշխանության թվացյալ կայունության, հավերժության ֆոնին՝ հասարակության 38 տոկոսը հնարավոր է համարում արաբական սցենարի կրկնությունը իր երկրում, իսկ հարցվողների գրեթե կեսը պատրաստվում է մասնակցել հնարավոր հուզումներին: Սրանք են Լեւադա կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքները:
Եվրոպական Խորվաթիայում մարդիկ բողոքում են կոռուպցիայից եւ զանգվածաբար ընդվզում են: Ցուցարարներին առաջնորդում է 25-ամյա Իվան Պերնարը, ով ինտեգրված չէ քաղաքական համակարգին: Ցուցարարներն այրում են թե կառավարող եւ թե ընդդիմադիր կուսակցությունների դրոշները: Փաստորեն, նրանք ընդվզում են երկրի ողջ քաղաքական համակարգի դեմ, կառավարման այսօրվա մշակույթի դեմ:
Քաղաքական համակարգի ճգնաժամ նկատվում է նույնիսկ դեմոկրատական Ֆրանսիայում, այլապես մարգինալ «Ազգաին ճակատի» առաջնորդ Մաին Լե Պենի վարկանիշը չէր գերազանցի երկրի հիմնական քաղաքական ուժերի լիդերների՝ գործող նախագահ Նիկոլ Սարկոզիի եւ սոցիալիստների առաջնորդ Մարտին Օբրիի վարկանիշներին:
Աշխարհը փոխվել է, այլապես Ադրբեջանի իշխանությունը չէր վախենա եւ այսքան բացահայտ չէր փորձի խափանել Բաքվում մարտի 11-ին սպասվող հանրահավաքը:
Հայաստանում էլ ոստիկանները սադրանքի չէին դիմի ցանկացած վայրում, որտեղ մի քանի տասնայակ մարդ է հավաքվում:
Աշխարհը փոխվել է, ավտորիտար ռեժիմներն են մնացել նույնը՝ իրենց աղքատիկ ֆանտազիայով: Ավելի վատ՝ իրենց համար...