Քյալը Դուման ծնեց

Mar 05, 2011 04:12

Այսօր հինգ ԲՈւՀ-երում նշանակվել են ռեկտորների պաշտոնակատարներ:
Այս իրարանցումի մեջ հատակապես հետաքրքիր է, որ իր աթոռին հրաժեշտ է տվել Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանը:

Թերեւս այս տիկինն ամենասկանդալային ռեկտորն է մեր երկրի պատմության մեջ: Նրա վարքագիծը եւ որոշ արտահայտություններ անգամ միջազգային սկանդալի պատճառ կարող էին դառնալ:
Քյալյանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի «մարդն» էր, ըստ այդմ՝ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավարը կորցրել է իր երբեմնի ապարատային կշիռը:
Բժշկականում նոր ռեկտոր է նշանակվել բժիշկ, Երեւանի ավագանու անդամ Դերենիկ Դումանյանը:
Այս նշանակումն էլ հուշում է, որ իշխանության բուրգում գնալով ուժեղանում են Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի դիրքերը:
Դումանյանը Միշիկի հոր ընկերն է: Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո ոմանք անգամ ենթադրում էին, որ նա կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ:

արձագանք, իշխանություն, կադրային

Previous post Next post
Up