Լավ թաղապետն ու հրամանատարը

Feb 25, 2011 20:18

Մի երկու օր առաջ աչքովս լուր ընկավ, որ այս տարի միջոցառումներ են նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակի կապակցությամբ:
Մտովի հետ գնացի 1996 թվական:
Ու հիշեցի, որ էդ թվերին, որպես թաղապետի իդեալ, նշվում էր Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետ Վահան Զատիկյանի անունը:
Նրա կառավարման տարիներին էդ համայնքը դրականորեն փոխվեց, բարեկարգվեց, ու էսօր շատ թաղապետեր են
փորձում նմանվել Վահանին:
Բայց Զատիկայանի մասին երկար, շատ երկար կարելի է խոսել, ու թաղապետի գործունեությունն էլ նրա անցած ուղու մի փոքր հատվածն է:
Վահանն առաջին հերթին ղարաբաղյան պատերազմի լեգենդար հրամանատար է, մարտական փայլուն ուղի անցած մարդ:
Հրամանատար Վահանն այդպես էլ չփոխվեց, մնաց ժողովրդի սիրելին, անմանացորդ նվիրվեց իր թաղին, համայնքին:
1999-ի մի չարագուշակ օր կտրվեց նրա կյանքի թելը:
Հազարավոր մարդիկ գլխահակ հրաժեշտ էին տալիս այդ Մեծ Մարդուն` վստահ, որ էլ չեն ունենալու նման ընկեր, հրամանատար, թաղապետ, պատգամավոր...
Վահանն երեւի երջանիկ մարդ էր: Մասնակցեց Հաղթանակի կերտմանը, բայց չտեսավ շակալների խրախճանքը, իր Սպարապետի սպանությունը, զինակից ու ախպեր Սասունի ազատազրկումը...

Վահան Զատիկյան, Մեծեր

Previous post Next post
Up