Ո՞ր նախագահն է արդյունավետ կառավարել

Feb 07, 2011 05:05

Երեք գրառման միջոցով փորձեցի համեմատել Հայաստանի երեք նախագահների գործունեությունը:
Անշուշտ, իմ գնահատականներում կարող եմ սուբյեկտիվ լինել: Գնահատման հարցում չեն կարող դեր չունենալ իմ անձնական քաղաքական հայացքնրը, արժեքային համակարգը, անձնական շփումները նախագահներից յուրաքանչյուրի հետ:
Այնուամենայնիվ, ինչպե՞ս ենք գնահատում նրանցից յուրաքանչյուրի գործունությունը:
Դարձյալ իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ Հայաստանը չի ունեցել, չունի նախագահ, ով
կբավարարեր մեր ժողովրդի իդեալներին: Եթե հնարավորություն տրվի 10 բալանոց սանդղակով գնահատել երեք նախագահների գործունեությունը, 4-ական միավոր կնշանակեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու «Ոչ մեկ» տողին: 2 միավոր կստանա Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը՝ զրո:
Առաջին նախագահին իր հաջորդներից ավելի բարձր եմ գնահատում՝ իր դավանած արժեհամակարգի, իրակացրած քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների համար: Սակայն նա իմ համար նախագահի իդեալ չէ՝ նույն այդ բարեփոխումների կիսատ-պռատության, անհետեւողականությն պատճառով:
Ռոբերտ Քոչարյանն ոչ պետական մտածողության խորհրդանիշն է, ուստի՝ դրական միավոր ստանալու հանարվորություն չունի:
Սերժ Սարգսյանն երկու միավոր ստանում է ավանսով. նա շարունակում է պաշտոնավարել, նրա քաղաքականությունը հակասական է. տեսական հույս կա, որ նրա մոտ գերակշռող կդառնա ռացիոնալիզմը:
Սա իմ անձնական կարծիքն է, որը ես ոչ մեկին պարտադրելու ցանկություն չունեմ:
Ինձ հետաքրքիր կլինի իմանալ Ֆեյսբուքի եւ ԿՄ իմ ընկերների կարծիքը՝ նախագահներից ո՞ւմ կառավարումն եք համարում արդյունավետ:

Հայաստան, Լեւոն Տեր-Պետրոսյան, քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյան, կարծիք, Սերժ Սարգսյան

Previous post Next post
Up