Երեխեք ով կարում ա թող ինքն էլ դնի ես նյութը
ahousekeeper.livejournal.com i mot ka.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՐԳՈ ՆԱԽԱԳԱՀ
ՏԻԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արցախի ազատագրության համար մղված ազգային-ազատագրական պատերազմը 14 տարի առաջ պսակվեց հայության հաղթանակով: Այս հաղթանակի շնորհիվ հայ զինվորը դուրս եկավ Հայոց Հայրենիքի հյուսիս-արևելյան այժմյա սահմանները: Այս պատերազմը նախ և առաջ մղվել է Հայոց Հայրենիքի սրբազան հողի ազատագրության համար: Ջնջելով հայ ժողովրդին պարտադրված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի» ապօրինի, արհեստական և անկենսունակ նախկին սահմանները 2006 թ. Հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունն ամրագրել է մեր ժողովրդի լավագույն զավակների արյան գնով ազատագրված Հայոց հողի ինքնիշխան սահմանները:
Այս պատերազմը ոչ միայն պատերազմ էր հանուն հայրենի հողի ազատագրության, այլև արդարացի հատուցում` Արցախի հայության քաղաքական պահանջներին` ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծած Ցեղասպանության: Ամրագրելով հաղթանակի արդյունքները, հայ ժողովուրդը համայն աշխարհին վճռականորեն ցույց է տվել, որ նման նկրտումներն այսուհետ երբևէ անպատիժ չեն մնալու:
Գաղափարախոսության կամ գործնական քաղաքականության ոլորտներում հայ ժողովրդի տարած հաղթանակի արդյունքների անտեսումը ոչ միայն սրբապղծում է մարտում զոհված հերոսների հավերժ վաստակը, այլև ոտնահարում Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում) և Ադրբեջանի մյուս քաղաքներում ու գյուղերում ցեղասպանված հայության հիշատակը` խրախուսելով Հայոց պետականության դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան:
Այսպիսի հարցերում չկան և չեն կարող լինել մանրուքներ: Հայաստանի հանրային, ինչպես նաև մյուս հեռուստատեսությունների եթերում ԼՂՀ հռչակման պահից գոյություն չունեցող ԼՂԻՄ քարտեզի ամենօրյա ցուցադրումն ամեն օր շարունակ խորապես անարգում է ոչ միայն ՀՀ և ԼՂՀ, այլև Սփյուռքի հեռուստադիտողներին: Քաղաքական առումով այն հատկապես բացասական ազդեցություն է ունենում այժմ, երբ ազգի համար հակամարտության կարգավորման բանակցությունների վճռորոշ փուլում, ինչպես բոլորս հույս ունենք, հայոց դիվանագիտությունը պայքարում է հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար:
Պահանջում ենք բոլոր հեռուստատեսությունների ցուցադրած օդերևութաբանական կանխատեսման քարտեզներից հանել «ԼՂԻՄ»-ի պատկերը և փոխարինել այն ՀՀ և ԼՂՀ քարտեզով: Համոզված ենք, որ ամենակարճ ժամկետներում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` ստեղծված իրավիճակը փոփոխելու ուղղությամբ:
“Արցախի Երիտասարդ Քաղաքագետների ակումբ”
Արցախի Ազատամարտիկների Միության “Հայրենաց պաշտպան” ՀԿ
ՀՅԴ “Արցախի Երիտասարդական Միություն”
ԱԺԿ Երիտասառդական թեւ
“Ազատ հայրենիք” երիտասառդական թեւ
“Վաչագան Բարեպաշտ” ՀԿ
“Հայկի Սերունդ” ՀԿ