Հ․Սահյան, Գ․ Էմին

Oct 01, 2018 16:42


24 сентября в 3:37 ·

Հարգելի  Նիկոլ, դուք լավ արեցիք, որ հիշեցիք Հ․ Սահյանի "Հայաստան ասելիս"  բանաստեղծությունը; Սակայն ես խորհուրդ կտայի, որ դուք հիշեք նաև Գեվորգ  Էմինի "Զգույշ խոսեք Հայաստանում՛" բանաստեղծությունը․

Զգույշ խոսիր Հայաստանում,

Զգույշ խոսիր Հայաստանում,
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա'նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռու տանում...
Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն` ակնածանքով.
Կխոնարհվե'ն քո դեմ լռին`
Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թե չարեն, լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռել են, բայց չեն հանգել,
Քեզ լավայով կարձագանքեն`
Որ լեռներ է քշում-տանում:
........................................
Զգույշ գործիր Հայաստանում...
...........................
Մենք գահ ու թագ չենք ունեցել
Եվ... արքա է ամեն մի հայ:
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եվ... սպա է ամեն մի հայ:
Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ` ուրույն մի կերպ.
Ամեն մի հայ` մի Հայաստան...
Բաժա'ն-բաժա'ն,
Անմիաբան,
Զատվա'ծ, հատվա'ծ...
Գ. Էմին
Previous post Next post
Up