ԻՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ ՔԱՂՎԱԾՔՆԵՐ
Время меняет взгляды и лица,
Как это трудно прежним остаться,
Как это важно не изменяться,
Не изменяться, не разменяться.
18. 03. 13 Նիկոլ Փաշինյանը նման է խլուրդի, միշտ սողանցքներ է գտնում ամեն տեղ խցկվելու և թունավորելու մարդկանց մտքերը՝ ձգտելով հրահրել այնպիսի պրովակացիոն անկարգություններ, որ իշանություններն ստիպված լինեն դիմելու ավելի կոշտ քայլերի;
19/05/2013 at 22:10
Լիլիթը նույն ախտով է վարակված, ինչպես իր տխրահռչակ հայրը՝ Կարեն Սիմոնյանը, մեծամտությամբ, ինքնահավանությամբ, կեղծարարությամբ, փաստերը գլխիվայր շուռ տալու ընդունակությամբ, հայրենասեր մտավորականության նկատմամբ քողարկված ատելությամբ:
18. 05. 13
Լիլիթ Սիմոնյանը կամ լավ չգիտի իր տխրահռչակ հոր՝ Կարեն Սիմոնյանի հասարակական-քաղաքական անփառունակ գործունեության մութ անկյունները, կամ, ավելի ճիշտ, ազգացական զգացմունքների թելադրանքով բացարձակապես կեղծում է իրականությունը: Կարենը, մինչև Հայաստանից հեռանալը, արդեն շատ վատ, զազրագին համբավ էր ձեռք բերել մտավորականության շրջանում: Որտեղ նա ոտք էր դրել, միշտ թողել էր տխուր ու ավերիչ հետևանքներ: Նա երբեք Հայաստանը չի սիրել և միշտ պաթալոգիական ատելությամբ է խոսել մեր մտավորականության մասին: Նրա այլանդակ վարքագծի վերաբերյալ ժամանակին բազմաթիվ հոդվածներ են տպագրվել: Այդ հոդվածներից մեկի հեղինակն էլ ես եմ եղել
12. 06. 13. Ծառուկյանն ուզում է փրկել 11,06, 2013 Հայելի
Աշխարհի ո՞ր օլիգարխն է անկեղծորեն մտածել ժողովրդի մասին: Ցուցադրական հայտարարություններն ու նվիրատվություն կոչվող ողորմատվությունները միայն ու միայն թափանցիկ վարագույրներ են ինչ-որ չափով իրենց շահամոլությունը քողարկելու համար: Նայեք և տեսեք, թե ինչպես շքեղազարդ զվարճանոց «Փարավոն»-ից մի 100 մետր հեռավորության վրա, ճանապարհի ուղիղ եզրին, մի խարխուլ հին վագոնիկի մեջ, թափառական շան նման ապրում է մի մարդ:
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԱՄ ԱԲՐԱՄՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ 2013թ
«Բայց Աբգարը չեկավ, և ամեն ինչ անցավ այնպես, ինչպես որ կանցներ, ասենք՝ 40 տարի առաջ»...
Հարգելի Արամ, սկզբունքորեն համաձայնվելով Հայաստանի գրողների և կոմպոզիտորների միությունների ներկա գործունեությանը ձեր տված գնահատականին, միաժամանակ չեմ կարող չառարկել անցյալի մասին ձեր խեղաթյուրված կարծիքի դեմ: Ես չգիտեմ, թե դուք 40 տարի առաջ որտեղ էիք և ինչով էիք զբաղվում, սակայն ձեր համեմատությունը բոլորովին անհիմն է և խոսում է այն մասին, որ դուք կամ բոլորովին անտեղյակ եք այն ժամանակվա հավաստի իրողություններին, կամ, պարզապես, միտումնավոր եղծում եք անցյալի մեր իրականությունը՝ հետևելով ներկայումս լայնորեն տարածված անցյալը ժխտելու հիվանդագին միտումներին: Շատ շատերի հիշողության մեջ երևի թարմ են մնացել գրողների և կոմպոզիտորների միությունների ակտիվ գործունեության բազմաթիվ դրվագներ: Այն ժամանակ գրողների համագումարները նշանակալից հասարակական-քաղաքական իրադարձություններ էին, որոնք իրենց լայն արձագանքն էին գտնում ոչ միայն մտավորականության, այլև ժողովրդական լայն զանգվածների շրջանում: Հանրահայտ էին այն լուրջ ու հիմնովին քննարկումներն ու վեճերը, որ ծավալվում էին Ն.Զարյանի, Սիրասի, Մահարու, Շիրազի, Սևակի, Գ.Բորյանի, Սեվունցի և ....ի ստեղծագործությունների շուրջ:
«Խորհրդային գրողների միությունը իր գլխավոր նպատակն է հռչակում ստեղծել բարձր գեղարվեստական նշանակություն ունեցող գործեր...» (ես շարունակությունը չեմ բերում, որովհետև կարևորը դա չէր, թեև դուք շեշտը դնում եք հենց վերջինի վրա), և դա ճիշտ նպատակ էր, որովհետև, հիրավի, այն ժամանակ ստեղծվեցին բազմաթիվ համաշխասրհային նշանակություն ունեցող, հրաշալի գրական ստեղծագործություններ և ԽՍՀՄ-ում, և Հայաստանում, անկախ այդ ստեղծագործությունների քաղաքական երանգավորումից: Իսկ ի՞նչ ստեղծվեց քաղաքական պահանջներից ազատ դեմոկրատական հասարակարգում Միության փլուզումից 22 տարի հետո: Ցավոք, բարձրարժեք ու նշանակալից ոչինչ: Հիմա չեն երևում մեր Շիրազները, Սահյանները, Վահագն Դավթյանները, Կապուտիկյանները, Խանզադյանները ...... Փառք աստծո, որ դեռ ունենք Ռազմիկ Դավոյան և ավագ սերնդի մի քանի նշանավոր բանաստեղծներ, որոնցով դեռ կարող ենք հպարտանալ:
Մեր պատմությանը լավ ծանոթ, կրթված մտավորականին չի սազում հանդես գալ արդեն ձանձրացնող նիհիլիստական դիրքերից
01. 09. 13
Այնպիսի տպավորություն է ստացվում, որ Առաջին լրատվականը երբեմն դառնում է անհեթեթ ու անհիմն ենթադրություննեрի ու եզրակացությունների մի տակառ, որտեղից կեղտաջուր է թափվում ոչ միայն Հայաստանի իշխանությունների (որը կարելի է հանդուրժել), այլև մեր դարավոր բարեկամ Ռուսաստանի վրա: Նույնիսկ հրճվանքով խոսել Ռուսաստանի ենթադրելի ինչ-որ անհաջողությունների մասին: Միայն ու միայն աշխարհաքաղաքական իրադրությունը չհասկացող, մեր պատմության 300 տարվա իրադարձություններն անտեսող, հայ ժողովրդի մեծագույն մտավորականների՝ մեր ազգային կողմնորոշման վերաբերյալ, ասութներն արհամարհող, կարճատես ու խելակորյուս մարդիկ կարող են այդպիսի թույն թափել Ռուսաստանի վրա, սեփական կիսատ-պռատ, սուբյեկտիվ ու մտացածին ենթադրությունների հիման վրա: Աստված մի արասցե մեր ղեկավարները տուրք տան այդպիսի թեթևամտություններին, ինչ կլինի մեր ապագան: Գուցե Առաջին լրատվականը հույս ունի, որ Եվրոմիությունը կպաշտպանի թուրքական կամ ադրբեջանական հարձակումներից: Թե՞ մեր մեծամիտ ու մեծախոս որոշ հռետորներ Եվրոմիությունից ստացած հրթիռներով կպաշտպանեն մեր օջահները:
27. 08. 13
Արդեն գարշանք է առաջացնում անձնական էմոցիաների թելադրանքով արված անհիմն հայտարարությունները «նախկին գաղութային վիճակի» մասին: Մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կարոտով ու հարգանքով է խոսում այդ գաղութային վիճակի մասին: Այդ ինչ գաղութային վիճակ էր, որ հնարավորություն տվեց ունենալ սեփական պետություն, աննախադեպ և անհետադեպ տեմպերով զարգանալ ու դառնալ բարձր զարգացած արդյունաբերական, գիտական և մշակութային հանրապետություն, որը բարբարոսական անխիղճ մեթոդներով 23 տարի է թալանում են, կողոպտում ու դեռ չեն սպառել: Մեր ժողովրդի զգալի մասնը դեռ ապրում է «գաղութային» միջոցներով: Բոլոր ժողովուրդները, պետությունները ընտրում են այնպիսի հասարակական-քաղաքական իրավակարգ, որը հնարավորություն է տալիս բազմակողմանի զարգացման համար, անկախ նրանից, թե անհեռատես ու շահամոլ քաղաքագետները, թեթևամիտ լրագրողները կամ իրենց այլախոհներ կամ այլադավաններ համարողները ինչ անուն կտան այդ իրավակարգին:
10. 09.13
ՄԻՆՉԵՎ ԵՐԲ...
Իգոր Մուրադյանը ինքնապարծ ու փրփրակալած բերանով, կատաղի լուտանքներ է թափում ոչ միայն այն քաղաքագետների և պետական գործիչների վրա, որոնք պաշտպանում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները, այլև չի խնայում նաև հասարակ ժողովրդին: Ռուսատյացության մոլուցքի մեջ նա անզուսպ վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը, մեր դարերով հաստատված ընտանեկան սրբությունները, հայ տղամարդկանց վեհանձնությունն ու ինքնասիրությունը:
Ահա երկու հատված նրա՝ միտունավոր եղծումնրով, մաղձով ու կեղտաջրով շաղախված մի ելույթից.
«Պրո-ռուսական կոմնորոշման լավ բտված քարոզիչները, որոնք պատրաստ են ռուսների լիակատար տնօրինմանը հանձնել իրենց կանանց ու մայրերին, ինչպես նաեւ ծառայություններ մատուցել ռուսներին ամենաայլասերված ձեւով, պնդում են, որ «հայ ժողովուրդը» մեծամասամբ ողջունում է Մաքսային միություն մտնելու որոշումը, ինչն իրականում համապատասխանում է իրականությանը»:
«...քաղաքական երթուղու պարզեցումը նշանակում է սեփական իրավունքների զիջում: Սեփականության, իշխանության, կանանց եւ վերջապես հայրենիքի իրավունքի…»
«… հայերին հատուկ ձգտումը պարզեցմանը եւ պարզ լուծումներ նախընտրելը (ավելի ճիշտ` լուծումների բացակայություն) հղի է ոչ միայն հասարակ ժողովրդի հանդեպ հեշտ հաղթանակի այսրոպեական զգացողությամբ, այլեւ դավաճանության սպասումներով: Քանի որ, եթե մարդիկ ծախվում են մեկին, կարող են ծախվել նաեւ այլ պատրոնների` դա հասարակ ժողովրդի կերպարն ու ոճն է»:
Մենք չգիտենք, եթե Իգոր Մուրադյանն իրեն հայ է համարում, կարող է արդյոք իր կնոջն ու մորը հանձնել որևէ մեկի լիակատար տնօրինմանը: Եթե ինքը դա չի կարող անել, ապա կարող է ցույց տալ որևէ հայի, որն ընդունակ է դրան: Հայ տղամարդիկ միշտ իրենց կյանքն են զոհել իրենց ընտանիքի պատիվն ու արժանապատոությունն անարատ պահելու համար: Անսահման զայրույթով ու տարակուսանքով ես կարդում նրա խեղամիտ ու ստոր մեղադրանքը, թե «եթե մարդիկ ծախվում են մեկին, կարող են ծախվել նաեւ այլ պատրոնների` դա հասարակ ժողովրդի կերպարն ու ոճն է»:
Միթե՞ մեր ժողովրդի կերպարն ու ոճը դա է: Իսկ ինքն այդ «հասարակ ժողովրդի» մեջ մտնու՞մ է, թե՞ ինքը վեր է կանգնած այդ ժողովրդից:
Հարց եմ տալիս մինչև երբ նա պետք է անհեթեթություններ դուրս տա, որոճալով, ծամծմելով ազգային խնդիրները և իր ինքնապարծ ճամարտակությունները ներկայացնի որպես միակ, «անգերազանցելի» քաղաքագետի տեսակետներ:
Էլ չեմ խոսում նրա ելույթի խրթին ու մանվածապատ նախադասությունների մասին:
Խորապես հիասթափված եմ Իգոր Մուրադյանից;
Արման Նավասարդյան Այն ինքնահռչակ նկուղային կամ ծմակային «քաղաքագետները», իրենց անհեռատես ու մեծամիտ, թունդ հակառուսական ելույթներով ու հայտարարություններով, միայն ու միայն կարող են թակարդային փոսեր փորել մեր ժողովրդի անվտանգության ճանապարհին: Պատմությունը չի կարելի անտեսել, վայ նրան ով անտեսում է պատմության դասերը:
03. 10. 13 Զ. Փոստ.
Դուք իզուր եք այդ սանձարձակ ու հղփացած կնոջ մասին մեղմ գնահատականներով խոսում; նրա ցինիկության մասին պիտի գրել հենց իրեն լկտի ոճով: Այս անտակտ ու չափը կորցրած աղջիկը նպատակ է դրել ամեն տեղ խայտառակել, վարկաբեկել Հայաստանը:
27. 10. 13 Այ դատարկամիտ արկածախնդիրներ, դուք ավերեցիք ամբողջ Հայաստանը՝ զարգացած արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունն ու մշակույթը, ժողովրդին հասցրեցիք անտանելի վիճակի, խեղդեցիք մթության ու աղքատության մեջ, թալանեցիք ինչ հնարավոր էր, հիմա նորից եք ուզում ձեր աղբահարված գլուխները բարձրացնել: Միայն ձեզ պես երդվյալ պատեհապաշտները կարող են կոչ անել հեռանալ մեր ժողովրդի միակ բարեկամից: Մեր սահմանները դու՞ք պիտի պաշտպանեք՝ ձեր վերամբարձ ու մեծամիտ պոռոտախոսություններով: Ժողովուրդը զզվել է ձեզանից, մի՛ փորձեք նորից պղտոր ջրում ձուկ որսալ, դադարե՛ք հոխորտալուց... Ո՞վ է ձեզ իրավուք տվել խոսել Հայաստանի անունից: Հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ռուսական կողմնորոշում ունի: Միայն ձեր նմանները կարող են բարեկումությունը համարել «սապոգի տակ» գտնվել:
06. 11. 13
Այս կինը, Կարմեն Դավթյանը, որ «բրաու զինվորի» նման, հպարտ հայացքով հայտարարում է, որ «Սիրել, սիրում ու սիրելու եմ Շանթի տեսակը», զարմանալի չէ, որովհետև նա իր մտավոր կարողություններով նույն մակարդակին է, ինչ նախկին ոստիկան, արկածախնդիր Շանթ Հարությունյանը: Նա տեր-պետրոսյանական այն պալատական լրագրողներից էր, որ ի լուր աշխարհի տարփողում էր, թե Լևոնը միակ և վերուստ մեզ տրված «թագավորն» է և անփոխարինելի: Դեռ այն ժամանակ ես ծավալուն հոդվածով հանդես եմ եկել նրա լրագրային «գոհարներից» այդ մեկի՝ ինքնիշխանությունն ու արկածախնդրություննը անզուսպ գովերգող հոդվածի դեմ: Նա ուրիշ ու՞մ կարող է սիրել, եթե ոչ Շանթի տեսակը, որն իր հետևից չգնացող բոլորին (այսինքն գրեթե ամբողջ հայ ժողովրդին) լկտիաբար անվանում է «բոզ»: Երևի ամենից շատ Կարմենին դա է դուր եկել:
08. 11. 13 Իբր Միկոյանը պահանջել է Հայաստանից 700 մարդ գնդակահարել
ՈՒղղակի հիմարություն է փնտրել, կամ հնարել զանազան եղած թե չեզած կեղծ փաստաթղթեր նշանավոր հայերին վարկաբեկելու համար: Ես բոլորովին չեմ հավատում, որ Միկոյանը այդպիսի հիմար փաստաթուղթ գրած լինի: Նա բնական մեծ խելքի տեր մարդ էր և հազիվ թե այդպիսի ապուշություն գրեր: Ես, որպես ժուռնալիստական պատվիրակության ղեկավար, 1965թ., Մոսկվայի Կրեմլում, հանդիպել եմ Ա.Միկոյանին և ավելի քան մի ժամ զրուցել նրա հետ; Նա մեծ համակրանքով էր խոսում Հայաստանի և նրա ղեկավարների մասին: Ես 100% համոզված եմ, որ այդ փաստաթուղթ կոչվածը մի սրիկայի կողմից կանխամտածված պասկվիլ է:
17. 11. 13
Ցավալի է, ինչքան շատ են Հայաստանում թեթևամիտները, չարախոսները, նախանձները, էժանագին գրառումների հեղինակները, իրենց հայ կոչելով, բայց հայերեն տառերից երկչոտությամբ հեռու փախչողները, կիսագրագետ ու աղավաղված հայերենով գրողները, ձևամոլները, ամեն ինչի մեջ, հասկանում են, թե չեն հասկանում, քիթը խոթողները, էժանագին գրառումների ինքնահավան հեղինակները, անտեղի ժամանակ կորցնող պոռոտախոսները
Ինչքան կուզենայի, որ այդ դատարկաբանությունների փոխարեն կարդայի լուրջ մեկնաբանություններ՝ լուրջ խնդիրների վերաբերյալ:
19. 11. 13
Այդ առիթով, մի անգամ արդեն, ես իմ զայրույթն եմ արտահայտել ֆեյսբուքում: Բոլորն էլ լավ հասկանում են, որ նկարահանող այդ խցիկների հիմնական նպատակն է գումարներ շորթելը, ճանապարհային անվտանգության պահպանումը պարզապես վարագույր է, որի հետևում իրենց կորզիչ գործողություններն են կատարում ոստիկանության քմահաճ տեսուչները; Ցավալին այն է, որ մարդիկ իրենց ձայնը չեն բարձրացնում այդ անուղղակի դրամաշորթության դեմ:
19. 11. 13 Ովքե՞ր են այս կրեմլեան դրածոները
Կարդացե՛ք Հայաստանից մազապուրծ ծլկած և փարիզյան հետնամուտքերում ծվարած, տխրահռչակ Կարեն Սիմոնյանի ցնդաբանությունները: Փորձե՛ք հասկանալ ի՞նչ է ուզում ասել այս՝ իր էությամբ հայատյացը, որ միշտ առիթ է փնտրում ցեխ շպրտելու,բոլոր հայ մտավորականների վրա, առանց տարանջատման, իրեն հատուկ խառնաշփոթ գրառումներով՝ խճճվելով բառերի ու հասկացությունների բավիղում:
Արտակ Զաքարյանը շատ ճիշտ է ասում: Ովքեր դեմ են արտահայտվում դրան, պարզապես էժանագին քաղաքական շահ են ուզում կորզել : Ռուսաց լեզուն ոչ միայն չի կարող վնասել հայոց լեզվին, այլ ընդհակառակը, կարող է նպաստել նոր տերմինների փոխառմանը; Չգիտեմ ինչ անուն կամ գնահատական տալ այն մարդկանց վերաբերմունքին, որոնք անհիմն ու անիմաստ կրքոտությամբ են հանդես գալիս ռուսաց լեզվի դեմ, մոռանալով, որ մեր մշակույթը, գրականությունը, արվեստն ու երաժշտությունը, պատմությունը հիմնականում միջազգային ասպարեզ են դուրս եկել հենց ռուսաց լեզվի միջոցով: Բավական է, խելքի եկեք, ռուսաց լեզուն մեղավոր չէ, որ ինտերնետը ողողված է կիսագրագետ, աղավաղված հայերենով կամ լատինատառ խեղանդամ բառերով: Ցավոք, հայերենի անաղարտությամբ հաճախ չի փայլում նաև գրավոր խոսքը, մամուլը: Հարկավոր է այդ մասին լրջորեն մտածել և ոչ թե պայքարել ռուսաց լեզվի դեմ:
20. 11. 13 Наконец нашлись оппозиционеры, которые поняли, что установленные за нарушения
дорожного движения непомерно огромные штрафы, на самом деле являются дополнительным звеном ограбления народа и служат для обогащения отдельных дельцов и,частичного пополнения бюджета. Главным абсурдом является то, что огромные штрафы с ревниво- придирчивостью устанавливают инспекторы дорожной полиции по своему личному усмотрению. Попытаться оспаривать их могучее решение или доказывать свою невинность, бесполезно. Все, кто имел несчастье общаться с некоторыми инспекторами ДП, наверно, убедился в том, что их интересует не установления порядка, выжимание денег.
21.11.13.Պուտինի երեւանյան այցի պատճառը
Հենց, որ մի գրառման տակ կարդում եմ Իգոր Մուրադյան, արդեն նախապես գիտեմ, թե ինչ կեղտաջուր է ժայթքելու իր ախտավորված բերանից: Բայց զսպելով զզվանքս կարդում եմ
նա մոլեռանդությամբ շարունակում է նույն հակառուսական թունոտ բարբաջանքները
վիրավորելով բոլոր նրանց ովքեր իր անհեթեթ տեսակետները չեն կիսում:
Ահա լսեք այդ կարճամիտ մեկնաբանին.
հասարակական կարծիքի հարցումները համատարած փչոց են: Հայերն ավելի ու ավելի են ատում ռուսներին, ինչն առաջին անգամը չէ պատմության ընթացքում,
10. 01. 14
Կարինե, ես ծանոթ չեմ տհրահռչակ Կ.Սիմոնյանների և Արմեն Մազմանյանի այդ ընտանեկան հարաբերություններին: Բայց ուշադիր ընթերցելով Մազմանյանի դառնաշունչ նամակը, իմ աչքերի առջև երևաց Կարենի չարագուշակ ստվերանկարը, որը հիշեցնում է նրա անփառունակ, վնասակար, բայց, բարեբախտաբար, կարճատև արկածախնդրությունների մասին: Կարենի պատալոգիական ատելությունը մեր ժողովրդի պատմության ու մշակույթի երախտավորների նկատմամբ գեներով փոխանցվել է իր աղջկան: Այսպիսի դեպքերում է, որ ասում են՝ «Ոչնչություններն են, որ խոսում են ուսուցողական ոճով»: Խեղճ Մազմանյան, ընկել է այդ գաղջ աղբափոսը, որ կոչվում է Կարեն Սիմոնյան: Նա Հայաստանից պարզապես փախավ, ոչ թե որպես քաղաքական վտարանդի, այլ որպես բոլորի կողմից ատելության արժանացած ու մերժված մի արարածի, որն արդեն չէր կարող իր զզվելի բարբաջանքները տարածել: Մազմանյանը շատ ճիշտ է գնահատում այդ ընտանիքի կերպարը:
Կարինե, մոռացա հարցնել՝ ինչու եք այս նամակը տարօրինակ համարում.: Սիմոնյանների այլանդակությունները վառել են Մազմանյանի սիրտը և նա ստիված է եղել ծանր վիճակում գրելու այս տխուր նամակը: Տարօրինակ ոչինչ չտեսա:
10. 01. 14
Сос Мовсисян on Հունվար 10, 2014 at 3:34 am said:
Դեռ այն ժամանակ ս.թ.մայիսին, երբ հրապարակվեց Լիլիթ Սիմոնյանի ստահոդ ու մեծամիտ հարցազրույցը, ես այն ժամանակ մեկնաբանության կարգով գրեցի՝
«Լիլիթը նույն ախտով է վարակված, ինչպես իր տխրահռչակ հայրը՝ Կարեն Սիմոնյանը, մեծամտությամբ, ինքնահավանությամբ, կեղծարարությամբ, փաստերը գլխիվայր շուռ տալու ընդունակությամբ, հայրենասեր մտավորականության նկատմամբ քողարկված ատելությամբ»:
Հետո, Կարինեի ինչ-որ հարցերին պատասխանելով ավելացրի.
«Լիլիթը կամ լավ չգիտի իր տխրահռչակ հոր՝ Կարեն Սիմոնյանի հասարակական-քաղաքական անփառունակ գործունեության մութ անկյունները, կամ, ավելի ճիշտ, ազգացական զգացմունքների թելադրանքով բացարձակապես կեղծում է իրականությունը: Կարենը, մինչև Հայաստանից հեռանալը, արդեն շատ վատ, զազրագին համբավ էր ձեռք բերել մտավորականության շրջանում: Որտեղ նա ոտք էր դրել, միշտ թողել էր տխուր ու ավերիչ հետևանքներ: Նա երբեք Հայաստանը չի սիրել և միշտ պաթալոգիական ատելությամբ է խոսել մեր մտավորականության մասին: Նրա այլանդակ վարքագծի վերաբերյալ ժամանակին բազմաթիվ հոդվածներ են տպագրվել: Այդ հոդվածներից մեկի հեղինակն էլ ես եմ եղել: