Dec 11, 2017 05:02
Ինչ անեմ մարդիկ,
Որ չեմ կարող լռել և ձեզ չասել
Որ միշտ տագնապ կա մեր սրտերում,
Եվ խուլ հառաչ մեր հոգիներում…
Ո՞րն է գաղտնիքը ես չեմ հասկանում;
-----------------
Քայլում եմ այնպե՛ս,
Ոտներս կարծես լինեն ուրիշի,
Այնպե՛ս կանգ առնում,
ՈՒրիշն է կարծես կանգ առնում այստեղ՝
Այս քաղաքային լճակի առաջ,
ՈՒ նայում այնպե՛ս,
Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում:
Եվ այս վիճակը տևում է այնքան
Մինչև որ հանկարծ
Մի ժանիքավոր-գիշատիչ քամի
Վրա է ընկնում
ՈՒ քաղաքային այս խեղճ լճակն է հոշոտում քինով:
Եվ ջուրը կարծես չի՛լալիս անգամ.
Ջուրը տենդու՛մ է…
…Մի ժանիքավոր թախիծ էլ հիմա
Մեխվել է իմ մեջ, ինչպես անձավում,
Եվ հոշոտում է իմ էությունը:
(Պ. Սևակ)