Sep 26, 2017 03:43
ՁԵՐ ԴԱՏԻՆ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Հարգելի բարեկամներ այս գրառումները.
***
Լսելով մի հարցազրույց, ես արդեն մի անգամ գրել եմ. Տհաճ է լսել Ազատ Արշակյանի և մյուսների գոռգոռոցը, նրանց ինքնապանծ ու մեծամիտ ենթադրություններն ու անհեթեթ կարծիքները, ՌՖ-ի, Պուտինի,՝ռուսաց լեզվի ուսուցման մասին: Ընդհանրապես անհասկանալի է ու սխալ այն մտածացին կարծիքը, թե ռուսաց լեզվի խոր ուսուցումը կարող է վնասել հայոց լեզվին: Միթե ռուսաց լեզուն ձեզ կխանգարի, որ դուք լավ տիրապետեք հայերենին և կիսագրագետ չգրեք ու չխոսեք: Ռուսերեն սովորեն, թե չսովորեն, միևնույն է՝ բթամիտներն այդպես էլ միշտ կմնան բթամիտ ու կխոսեն աղավաղված հայերենով..."
Դրանից հետո ես ստանում եմ հետևյալ պատասխանը.
****
Sasna Crer
сос мовсисян «Միթե ռուսաց լեզուն ձեզ կխանգարի, որ դուք լավ տիրապետեք հայերենին» իհարկե կխանգարի ու ոչ միայն կխանգարի, այլեվ մարդիկ կռուսանան, ինչը որ տեղի էր ունենում սովետի տարիներին, ռուսական դպրոցներում սովորած, ռուսական կրթություն ստացածները իրենց բարեկամների տանեցիների հետ մեծ մասամբ խոսում էին ռուսերենով ու հայերենով քիչ էին շփվում, գրագետ հայերենով չէին կարողանում գրել, ռուսերենով խոսալը համարելով բարձր արվեստի նշան, այդ նույն երեվույթը այսօր էլ ենք տեսնում, դա է մեր մատավախությունը, դա մեկ, երկրորդ, մենք՝ հայերս ինչի՞՞՞ պիտի երկրորդ պաշտոնական լեզու դարձնենք մի պետության լեզուն, որը մեր համար մեկ թշնամին է, ունենք մեր պաշտոնական լեզուն՝ հայերենը ու դա մեզ բավական է: 300 տարի շարունակ, սկսած պետրոս թագավորից ու պուտինով վերջացրած այդ ստոր ռուսները մեզ դավաճանել են ու դավաճանում են, դրանք անբարոյականի սերունդ են, չաթլախներ են, հիմա էլ սեպտեմբերի 21-ին այդ անբարոյականի սերունդ ռուսները վառել են Արա լեռան լանջի խոտածածկ ծածկույթը, իսկ սեպտեմբերի 22-ին Հրազդանի Կաքավաձոր թաղամասին կից խոտածածկ տարածքը, ըստ նախնական տվյալների այրվել է 100 հեկտար խոտածածկ տարածք: Այս հրդեհները, ինչպես նաեվ Արտավանի, Նաիրիտի, Վանաձորի, Ջաջուռի, Խոսրովի Բյուրականի անտառների հրդեհները արել են Հայաստան ժամանած ռուս տուրիստների մեջ գտնվող ռուս դիվերսանտները, Բյուրականի անտառում գտել են վառվող օդապարիկ, որը ռուսները այրել ու քշել են անտառի ուղղությամբ, գտել են նաեվ բենզինի կանեստրներ, ռուսները մեզ վախացնում են, բայց իրենց դուդ գլուխը չի մտնում, որ այդ հրդեհներով հայերին չեն կարող կանգնացնել: Էս ամեն ինչը փաստերով ապացուցված է: Վրաստանում Բորժոմիի հրդեհներն էլ է դրանց ձեռի գործը: Հայաստանում Վրաստանի դեսպանը լրագրողների հետ մամուլի ասուլիս էր կազմակերպել եվ ներկայացնում էր, թե ինչպես են ռուս օկուպանտները քայլ առ քայլ մտնում Վրաստանի տարածք ու վրացիները ճիշտ արեցին, որ ռուսերենը արմատախիլ արեցին Վրաստանից, փակեցին ռուսական ալիքները, որոնք առավոտից-երեկո ներկայացնում են միայն աղավաղված տեղեկություններ, ռուսաստանի գովքն են անում: Ապրիլյան պատերազմը լրիվ պատռեց ռուսաստանի կեղծ դիմակը: Մենք անընդհատ ձեր նմաններին պետք է փաստերով հիշեցնենք՞ թե ովքեր են ռուսները, ցույց տվեք ինձ մի ժողովուրդ կամ պետություն որը սիրում է ռուսներին, ոչ ոք դրանց անունը լսել չի ուզում, իսկ մեր հայերից ոմանք ստրուկի նման դեռ ռուսների կողմից են խոսում: Ձեր խոսքերից դատելով երեվում է՝ դուք մնացել եք կոմունիստական մակարդակին, հիմա աշխարհում ռուսերեն լեզվի պահանջարկը զրոյական է, դրա համար էլ ռուսները պատեպատ են կպնում, իրենց լեզուն տարածելու համար, բայց չեն հասկանում որ իրենց գնացքը գնացել է, հիմա տարածում է գտնում չինարեն լեզուն, իսկ անգլերենի պահանջարկը առաջվա նման առաջին տեղում է:
**********
ԱՀԱ ՆԱԵՎ ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՅՍ ԳՐԱՌՄԱՆԸ.
Sasna Crer ձեր գրառման էությունն ահավոր կեղծ, զրպարտիչ անհեթեթություններով լեցուն է: Ձեր հերհյուրանքներում բացակայում է տարրական ողջամտությունը: Դուք դրսևորում եք 300 տարվա պատմությունից ձեր անգրագետ լինելը, մեր ազգային մեծությունների (Խրիմյան, Աբովյան, Րաֆֆի, Թումանյան, Տերյան, Իսահակյան, Կոմիտաս և էլի…) հիմնավոր կարծիքների նկատմամբ ձեր սանձարձակ արհամարհանքը, մարդկանց ընտանեկան և ընկերական խոսակցական լեզվի հարցում ձեր անտեղի ու անհամ միջամտությունը, քաղաքական բացառիկ տգիտությունը և գռեհիկ մեծամտությունը՝ ամբողջ հայ ազգի և իշխանությունների փոխարեն որոշելու Հայաստանի N 1 թշնամին: Չգիտեմ հնարավոր է ավելի զավեշտական հայտարարություն անել , քան դուք եք անում՜ Հայաստանի տարածքում հրդեհներ պատճառելու մասին; Ախր անհեթեթությունն էլ պետք է սահման ունենա; Հակառուսական ձեր մոլուցքը հարկադրում է ձեզ նույնիսկ հարևան Վրաստանի հարցերով էլ զբաղվել:
Վերջում, դուք չեք մոռանում, ձեր ողորմելի մտավոր կարողություններով ու տենդոտ բարբաջանքներով «մեր նմաններին» հիշեցնել, թե «ովքեր են ռուսները»: Ես միայն ձեր մի հարցին կպատասխանեմ. Այ՛՛ո, ես մնացել եմ և միշտ կմնամ կոմունիստական հայացքներով, որովհետև դրանք միշտ եղել են ու կլինեն մարդկության երազանքը;
Ես ավելորդ եմ համարում ժամանակ կորցնել և ամեն մի զրպարտությանը պատասխանել; Ես միայն կթվարկեմ դրանք, գուցե դուք նորից կարդաք և զգաք դրանց ահավոր կեղծիք լինելը…Փակագծերում խորհուրդ եմ տալիս ձեզ, կարդացեք Ստեփան Աբրահամյանի խիստ ու դիպուկ գրառումները, որոնք ձեր տխմար զրպարտությունների պատասխանն են;
Ահա ձեր ահավոր զրպարտիչ ու տխմար մեղադրանքների ցանկը, որոնց, որպես բացառիկ անհեթեթություներ, ես ավելորդ եմ համարում պատասխանել;
«մարդիկ կռուսանան, ինչը որ տեղի էր ունենում սովետի տարիներին.», « ռուսական դպրոցներում սովորած, գրագետ հայերենով չէին կարողանում գրել»,
«իրենց բարեկամների տանեցիների հետ մեծ մասամբ խոսում էին ռուսերենով»,
«մենք՝ հայերս ինչի՞՞՞ պիտի երկրորդ պաշտոնական լեզու դարձնենք մի պետության լեզուն, որը մեր համար մեկ թշնամին է»,
«300 տարի շարունակ, սկսած պետրոս թագավորից ու պուտինով վերջացրած այդ ստոր ռուսները մեզ դավաճանել են ու դավաճանում են»
«հիմա էլ սեպտեմբերի 21-ին այդ անբարոյականի սերունդ ռուսները վառել են Արա լեռան լանջի խոտածածկ ծածկույթը,»
«Այս հրդեհները, ինչպես նաեվ Արտավանի, Նաիրիտի, Վանաձորի, Ջաջուռի, Խոսրովի Բյուրականի անտառների հրդեհները արել են Հայաստան ժամանած ռուս տուրիստների մեջ գտնվող ռուս դիվերսանտները».
«Վրաստանում Բորժոմիի հրդեհներն էլ է դրանց ձեռի գործը»:
«վրացիները ճիշտ արեցին, որ ռուսերենը արմատախիլ արեցին Վրաստանից»,
«Մենք անընդհատ ձեր նմաններին պետք է փաստերով հիշեցնենք՞ թե ովքեր են ռուսները»,
«Ձեր խոսքերից դատելով երեվում է՝ դուք մնացել եք կոմունիստական մակարդակին»…….,
Այստեղ չես կարող չհիշել համաշխարհային մեծությունների ասույթները; Ջ. Սվիֆտը ճիշտ է նկատել, որ «Միջատները գերազանցապես հարձակվում են լավ մրգերի վրա»; Իսկ հին աշխարհի մեծագույն մտածողներից մեկը՝ Հելվեցիոսը ասել է, « երկրագնդի վրա դժբախտությունների մեծ մասը առաջանում են տգիտություններից»; իսկ դուք չեք հասկանում, որ ձեր տգիտություններն էլ կարող են դժբախտությունների պատճառ դառնալ:
ԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՈՂՋԱՄԻՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՍՔԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԱ ԿԱՐԵՎՈՐ Է ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ:
Reply