О своем, наболевшем

Jul 12, 2011 12:49

Originally posted by albicocco at Հանձնել, հանձնել մինչեւ վերջ
Մի երկու միտք այստեղից


Եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները խելոք լինեին, ապա իրենց պետբյուջեներում կմցնեին ծախսային հոդված` նախատեսված «Լեւոնական համայնքի կարիքների համար»… Սույն հոդվածի ներառմամբ այդ երկրների կառավարություններն այլեւս զերծ կմնան հայկական լոբբիի պայքարի դեմ ուղղված միլիարդները ծախսելու գործից:

Լեւոն Տեր-Պետրոսյանը տատիկի գործած ժակետը հագին մեղմ ժպտալով շարունակում է տարածել հայկական պետության կործանման հայեցակարգը:

Առնվազն անբարոյական է խթանել այն գործընթացին, որպեսզի հանձնվեն քո պետության այն տարածքները, որի ազատության ալիքի հիման վրա դարձել ես նախագահ: Բայց ինչ կարող է բարոյականության մասին իմանալ այն մարդը, ով մարտի 1-ի գիշերից հետո հայտարարել է, թե ինքը շատ լավ է քնել …

Տեր-Պետրոսյանի բոցաշունչ ելույթներն ինձ մոտ տպավորություն են ստեղծում, որ առաջին նախագահը լինելը նրան չի բավարարում, վերջինս երազում է դառնալ Թուրքիայի կազմում հայկական վիլայեթի առաջին նահանգապետը, որի համար գործադրում է ահա այսպիսի արտասովոր ջանքեր:

дерьмократы, либерасты, АОД, Армения, политика

Previous post Next post
Up