(no subject)

Jun 01, 2010 12:08

Շնորհավորում եմ բոլոր երեխաներին (ու այն մարդկանց ովքեր երեխա են մնացել) իրենց միջազգային տոնի կապակցությամբ... Մեծահասակներ մի մոռացեք, որ դուք էլ ժամանակին երեխա եք եղել...


Երեխաները` մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

«Կարչկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որն իրենից  քիչ էր մեծ, և նա սրտանց բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:

Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են:

Բոլոր չէ, որ բարեկամ ունեն:

Բայց ես, դժբախտաբար, չեմ կարողանում արկղի պատերի միջով գառնուկ տեսնել:

Առավոտյան հենց  որ արթնանաս, լվացվես  ու քեզ կարգի բերես, պետք է տեղն ու տեղը կարգի բերես նաև քո մոլորակը:

Երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայել…

Չէ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:

Հարկավոր է ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել:

Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ:

Եթե դու կարողանաս ինքդ քեզ դատել, նշանակում է հիրավի իմաստուն ես:

Երբ մարդը շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:

-         Կուզեի իմանալ, թե աստղերը ինչու են փայլում,- մտածեց նա: - Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղ գտնի:

-         …Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն:

-         Մարդկանց մեջ նուկնպես մարդ մենակ է զգում իրեն…

Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են…

-         Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել,- ասաց աղվեսը,- Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն:

Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:

Եվ փոքրիկ իշխան վերադարձավ աղվեսի մոտ:

-         Մնաս բարով,- ասաց նա:

-         Գնաց բարով,- ասաց աղվեսը:- Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է` միայն սիրտն է սրատես: Ամենակարևորը աչքով չես տեսնի:

-         Ամենակարևորը աչքով չես տեսնի,- կրկնեց փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

-         Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:

-         Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին…- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

-         Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը,- ասաց աղվեսը:- Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:

-         Ես իմ վարդի համար պատասխանատու եմ,- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:

Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում…

-         Նույնիսկ երբ պետք է մեռնել, լավ է երբ բարեկամ կա: Այ, ես շատ ուրախ եմ, որ բարեկամացել եմ աղվեսի հետ…

Սրտին էլ է ջուր պետք:

-         Գիտես` ինչու է անապատ լավ,- ասաց նա:- Նրա մեջ ինչ-որ տեղերում
աղբյուրներ են թաքնված…

Լինի դա տուն, աստղ կամ անապատ, դրանց ամենագեղեցիկն այն է, որ աչքով չես տեսնի:

Կանթեղը պետք է պահպանել` քամու պոռթկումից այն կարող է հանգչել:

-         Քո մոլորակի վրա,- ասաց Փոքրիկ իշխանը,- մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում … և չեն գտնում այն, ինչ փնտրում են…

-         Չեն գտնում,- համաձայնվեցի ես:

-         Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ , մի կում ջրի մեջ…

-         Այո, իհարկե,- համաձայնվեցի ես

Եվ Փոքրիկ իշխանը ասաց.

-         Բայց աչքերը կույր են: Հարկավոր է սրտով փնտրել:

Չէ՞  որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո»…

Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն , հետո դրա համար կարող է և լաս:

Ամենագլխավորը այն է, որ մարդ աչքով չի տեսնում…

Ամեն մարդ իր աստղ ունի:

Վերջ ի վերջո բոլորն էլ մխիթարվում են:


Հ.Գ. Մարդ էլ չկա տոնս շնորհավորի...
Հ.Գ.Գ. Բա որ շնորհավորելու հետ էլ մի բան նվիրեր:D

Էքզյուպերի

Previous post Next post
Up