Oct 17, 2011 23:34
Ամստերդամի կենտրոնական հրապարակում միտինգ էր: Սխալ միտինգ՝ մերի պես չէր ;Ճ, մի 20 րոպե կանգնեցի տենց էլ նորմալ չհասկացա ինչեին ուզում աշխարհից /վերջը կապիտալիզմի դեմ էին պայքարում պարզվեց/: Միտինգը ուղեկցվում էր չերտովի կոլեսոով, լիքը կառուսելներով, ուրախ՝ 70-ականներից պոկված, կայֆ մարդկանցով, FREE HUGS տրանսպորանտներով ընտանիքներով, վախենալու կինգ կոնգ-ի ու Ֆրեդի Կրուգերի համազգեստով մարդկանցով /որոնց հետ կարելի էր նկարվել/ եւ այլն: Մե խինդ մե ուրախություն մի խոսքով:
Մեկ էլ այս ամենի մեջ ես լսեցի մի անուշ ձայն... Ձայնը խոսում էր՝ քֆրտում էր հայերեն:
- Բ... տղա, մորդ ....եմ, կ.... ծ.... ..... .... - գոռում էր նա կինգ կոնգի սարսափազդու երեսին: Կինգ կոնգը այնքան ել սարսափազդու չէր, չդիմանալով հայ ազատագրական քֆուր-քյաֆարին նա դիմեց փախուստի: Հայը շրջվեց ու արագ քայլերով՝ չդադարելով քֆրտել, անցավ ամբոխի միջով եւ հեռացավ Red Light Disctrict-ի ուղղությամբ /երեւի խոստումները կատարելու/: Հայի շարժումը ուղեկցվում էր զարմացած հայացքներով եւ բարձրախոսներից հնչող՝ ...Imagine all the peopleeeeeeee.....
Հետո էլ Դալին կասի սյուռռեալիզմը ես եմ.....;Ճ