Մադրիդյան սկզբունքներ

Jul 14, 2009 11:40

Վերջին 3 օրերի ընթացքում լայնորեն (չեմ սխալվի,որ ասեմ խուճապահար) քննարկվում էին ստորեւ բերված Մադրիդյան սկզբունքները.

--return of the territories surrounding Nagorno-Karabakh to Azerbaijani control
--an interim status for Nagorno-Karabakh providing guarantees for security and self-governance,
--a corridor linking Armenia to Nagorno-Karabakh;
--future determination of the final legal status of Nagorno-Karabakh through a legally binding expression of will
--the right of all internally displaced persons and refugees to return to their former places of residence; and
-- international security guarantees that would include a peacekeeping operation.

Եթե դժվար չէ խնդրում եմ այս պոստի տակ ներկայացնեք Մադրիդյան սկզբունքների Ձեր համար ընդունելի (ոչ էմոցիոնալ) տարբերակը հաշվի առնելով հետեւյալ ելակետային պայմանները՝

1) Ադրբեջանի իշխանությունները ապուշ եւ  դավաճաններ չեն (դժբախտաբար :)
2) Խնդիրը լուծվում է խաղաղ բանակցությունների միջոցով եւ վերջավոր ժամանակահատվածում (մտնել ցխելու, Ադրբեջանի կապիտուլացիայի, Կասպից ծովում ոտքերը լվալու եւ մայրամուտով զմայլվելու տարբերակը եկեք չդիտարկենք, դա կա ու կա...:)

Որպես հայ full հայամետ ու մաքսիմալիստական տարբերակները ինձ հոգեհարազատ եւ հասկանալի են, հարցի նպատակը պարզել խելամիտ զիջումների տիրույթը:

Պ.Ս.  Հայհոյախառն, էմոցիոնալ կարծիքները առաջարկվում է միանգամից ուղղել դեյ.ազ-ին կամ պրեզիդենտ.ազ-ին :)

quiz

Previous post Next post
Up