Прогресс...однако))
Այսուհետ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով տեղաշարժվելու ուղղությունը որոշելու համար բավական է ունենալ ինտերնետին միացված բջջային հեռախոս և Google Map ծրագիր. ապրիլի 15-ից Հայաստանը դարձել է այն 111 երկրների մեկը, որտեղով տեղաշարժվելու ուղղությունն ընդգրկվել է Google Map-ում:
Նախկինում այս համակարգից օգտվում էր մոտ 60 երկիր, իսկ ապրիլի 15-ից այդ թիվն անցնում է 170-ից:
Ըստ փորձագետի` Հայաստանում տեղաշարժվելու ուղղությունը որոշող ծրագրի ի հայտ գալն առաջին հերթին կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Մինչև Հայաստան այցելելը և արդեն այցելելուց հետո զբոսաշրջիկը կկարողանա ինտերնետով անվճար քայլել ու տրանսպորտով տեղաշարժվել Հայաստանի իր նախընտրած ցանկացած կետում: Օրինակ` եթե նա ցանկանում է տեղաշարժվել Երևանից Արարատի մարզ, ծրագիրը նրան անմիջապես ցույց կտա ոտքով և մեքենայով գնալու ճանապարհները:
«Համոզված եմ, որ արդյունքում կբարձրանա տուրիզմի որակը, ինչպես նաև աշխարհում Հայաստանի հեղինակությունը»,- «ԱրմենիաՆաուին» հայտնեց IMEGA Tour & Travel տուրիստական ընկերության տնօրեն Կարեն Անտաշյանը:
Նշենք, որ մեր հարևաններ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան նման ծառայություն չունեն: Անտաշյանն այստեղ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Պատճառը, նրա կարծիքով, ակնհայտ է. ծրագիրը կյանքի է կոչվել առաջին հերթին հայկական սփյուռքի ջանքերով:
Հայաստանում նման ծրագիր ապահովող ընկերություններից է GPS Armenia-ն, (www.gpsarmenia.com), որը տեղաշարժման քարտեզ է ապահովում ոչ միայն Հայաստանի, այլև ԼՂՀ-ի համար: GPS Armenia-ի գործադիր տնօրեն Տավրոս Բաբայանը չի կարծում, որ նոր ծրագիրը կխոչընդոտի իրենց գործունեությունը:
«Նախ` մեր տվյալներն ավելի ճշգրիտ են համարվում, բացի այդ, մեր սարքից օգտվելու համար ինտերնետ անհրաժեշտ չէ, այն օգտագործելու համար միայն պետք է սարքը լիցքավորել էլեկտրաէներգիայով»,- «ԱրմենիաՆաուին» հայտնում է Բաբայանը:
Այս կազմակերպության տրամադրած GPS սարքի գինը սկսվում է 100000 դրամից (250 դոլար):
http://www.armenianow.com/hy/features/22536/armenia_is_included_in_google_map