Оригинал взят у
elen_glendolen в
Պարոն Հայրապետյան, վայր դրեք ձեր պատգամավորական մանդատըОригинал взят у
alximik3 в
Պարոն Հայրապետյան, վայր դրեք ձեր պատգամավորական մանդատըОригинал взят у
iza1976 в
Պարոն Հայրապետյան, վայր դրեք ձեր պատգամավորական մանդատըՎահե Ավետյանի դաժան սպանությունը մարտահրավեր է մեր հասարակության համար: Չե՛նք հանդուրժելու, չե՛նք ներելու, չե՛նք մոռանալու:
Պարոն Հայրապետյան, կոչ եմ անում ձեզ վայր դնել ՀՀ ԱԺ պատգամավորի մարդատը:
Ինչպե՞ս դուք կարող եք «ազգընտիր» կոչվել, երբ ձեր ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում, ձեր աշխատակիցների կողմից սպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սպանվում է Հայոց բանակի սպա, բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ:
ԱԺ պատգամավոր դառնալիս՝ երդվեցիք. ««Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝
Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:
Կամա թե ակամա, ձեր երդման տերը չեղաք, պարոն Հայրապետյան: Ի՞նչ իրավունքով եք շարունակելու բազմել պատգամավորական աթոռին:
Պատժեք ինքներդ ձեզ, պարոն Հայրապետյան, որպեսզի մյուսներին էլ դաս լինի: Պատժեք ինքներդ ձեզ, թեպետ նույնիսկ այդպես մեկ կաթիլով անգամ չի մեղմվի Վահե Ավետյանի ընտանիքի վիշտը …
Հասարակությունը սգում է, սարսափած է և անհանգստացած սեփական կյանքի անվտագությամբ: Հասարակությունը պահանջում է, որ ԲՈԼՈՐ մեղավորները խստագույնս պատժվեն: