Պատերազմից 10 օր առաջ էր, որ այստեղ տեղադրեցի այս երգը։
https://satenik.livejournal.com/255513.htmlԻ՛նչ իմանայի, որ էս տեսակ փորձանքի առաջ են կանգնելու Դավիթ Ամալյանն ու իր կինը։
2018-ին մարդ ու կին եղել են տռճիկ տվողներից։ Չգիտեմ ով ինչպես, բայց ես վատանում եմ էն մտքից, որ արու զավակ ունեցողները էնքան զուրկ են երկու քայլ առաջ հաշվարկելու հմտությունից (իսկ դրա համար գիտակ, մասնագետ, փորձագետ լինել պետք չէր, դա տարրական բարոյական հիգիենայի հարց էր), որ օգնում են իշխանությունը զավթելու հարցում բանակից թռած, բանակից լրիվ անտեղյակ մի խմբավորմանը։ Ով գիտի, ո՛նց են ուրախացել ելակների վրա, երբ իրենց որդին ծառայության մեջ էր։
Հիմա արդեն բոլորը գիտեն, որ դավաճանված բանակի զոհերը՝ 2018-ի քայլարածների զավակներն են։ Ովքեր չեն մասնակցել էդ խուժանությանը, նրանց զավակները չեն զոհվել։ Կան բացառություններ, իհարկե, բայց դրանք միայն հաստատում են այս օրինաչափությունը։
Դեռ ինչ-որ տեղ կարող եմ բացատրել նրանց անմտությունը, ովքեր որդի չունեն, կամ որդիները ծառայության տարիքում չեն, կամ արտասահմաններում պախկվացրած են, չնայաց դա էլ է մեղմ ասած պոռնկություն։ Բայց պատերազմական տարածաշրջանում, երբ երկիրդ շրջապատված է ոխերիմ թշնամիներով, դու էլ զավակ ունես ծառայելու, գնաս վազ տաս բանակի երես չտեսածների ետևից, զավակիդ հանձնես դրանց քմահաճույքին, ու չհասկանաս, որ այսպիսի վերջն անխուսափելի է... Քի՞չ էին ասողները։ Քի՞չ էին զգուշացնողները։
Երեք տարի անց, մի քանի անգամ մեծացած Եռաբլուրը լիքն էր մարդկանցով։ Նոր տարվա գիշերը, չնայած -10 ցրտին ու սառցե քամուն, Եռաբլուրը լեփ-լեցուն էր ցավով և ողբով։
Ամալյաններն էլ էին այստեղ (((
Click to view
Տառապանքն ու ցավը սահման չունի, նույնիսկ իմ նման հայերի համար, որոնք 2018-ին չնպաստեցին Եռաբլուրի բազմապատկմանը, տասնյակ հազարից ավելի երիտասարդների հաշմանդամությանը, գերիների տառապանքներին, մինչև այսօր անթաղ մնացած զինվորների անտերությանը, որբ երեխաների «պապան ո՞ւր է» հարցերին, սերնդի ոչնչացմանը, հեռու գնացող ծանր հետևանքներով։ Իսկ նրանց, ովքեր գիտակցել են իրենց դերը տիեզերական ողբերգության մեջ և զղջում են, թող Աստված ուժ տա ապրելու հանուն պայքարի սխալը ուղղելու,նոր ողբերգությունները կանխելու համար։
Բայց մենք ունենք այլ քաղաքացիներ ևս։ Դրանք ո՛չ զզվելու են ընդունակ, ո՛չ ամաչելու, ո՛չ էլ կարեկցելու։ Դրանք ուրախ-ուրախ նոր տարի են նշում, աղմուկով, հրավառություններով, կարծես ոչինչ չի պատահել։
Click to view
Ես սրանց մասին շատ եմ մտածել, որտեղի՞ց են սրանք առաջանում, էդ ի՞նչ այլանդակություններ են տեսել իրենց կյանքում, որ եղածը իրենց վրա չի ազդում։ Միակ բացատրությունը՝ ինցեստն է։ Ուրիշ բացատրություն չունեմ։ Մարդ պիտի շատ կեղտոտ բաներ տեսած լինի իր կյանքում, որ եղածից չզարհուրհի։ Միայն ինցեստի սովոր մարդը թեթև կտանի այն, ինչի մեջ այսօր գտնվում է Հայաստանը, որովհետև ինցեստի կողքին մարդու հոգեբանության համար բոլոր մահերն ու տառապանքները ավելի մաքուր, տանելի և ընդունելի կերևան։ Ուրիշ պատճառ չեմ գտել։ Սա հայհոյանք չէ՝ սարսափ է, խնդիր է, մտածելու բան է։