Jan 19, 2020 08:20
Առավոտ շուտ, լույսը չբացված, պատուհանիս այն կողմը սոխակն է երգում։ Հունվար ամիս, Երևան, ջերմաչափս ցույց է տալիս -5։ Ո՜նց է երգում, ի՜նչ անուշ...
Ու սթափվում ես դժոխքից։ Հիշում ես, որ, այնուամենայնիվ, կյանք դեռ կա։
Երբ 90-ականներին սկեսուրիս սկեսուրն ասում էր «դժվար օրերը ձմռան նման կուգան ու կերթան», մտածում էի, դե մեծ կին է, էլի, մեծավարի խոսում է։ Ու իսկապես շատ լավացավ վիճակը, անհամեմատելի։ Ու էլի կլավանար, եթե շակալներով չհարձակվեին։ Ի՛նչ ափսոս։
Դե, հիմա էլ կլավանա։ Օրենք է։ Ես բժշկական օրենքներին լուրջ եմ վերաբերվում, հավատում եմ։
Սոխակ ջան, սոխա՛կ...