Գարեգին Նժդեհ

Feb 20, 2019 02:33

***
Ամեն անգամ, երբ կմտածեմ այդ չարաբաստ հայանունների մասին, կպատկերացնեմ այն տեսարանը, որ տեղի ունեցավ հրեական ամբոխի և Հրեաստանի փոխարքայի միջև։
Ամբոխը. - Եթե, - մատնանշելով Նազովրեցուն, - եթե ազատ արձակես սրան, կնշանակի Կեսարի բարեկամը չես։
Պիղատոսը. - Ձեր թագավորի՞ն խաչ հանել տամ։
Ամբոխը. - Մենք ուրիշ թագավոր չունենք Կեսարից զատ։
Պատմությունը. Ինչպիսի՜ խոստովանություն. հրեական շրթունքներից։ Դա հանձնումն էր մի ժողովրդի ազատության ու պատմության։ Պիղատոսը հաճույքով ընդունում է այդ հաստատումը և Նազովրեցուն հանձնում խաչելու։

***
Նույն տխուր տեսարանը և այսօր, մեզանում։
Նույն Ամբոխը, դատավորը՝ նույն։ Տարբեր է միայն զոհը գերագույն։ Այսօրվանը Հիսուսը չէ, այլ՝ մեր Անկախության Գաղափարը։ Նույն աստվածասպան ամբոխն է, մեր ցեղի վատասերված տականքը, որ օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչ որ ազգային է։ Նա կատարում է հանձնումը մեր Ազատության ու Պատմության և շնականորեն հայտարարում.
- Մենք այլ թագավոր չունենք Կեսարից զատ։

«Չարարվեստ տականքները»

Գարեգին Նժդեհ

Previous post Next post
Up