Գութանը հաց եմ բերում,
Երեսը բաց եմ բերում:
Տես՝ քեզ որքան եմ սիրում,
Ձուկը տապկած եմ բերում:
Էսօր գութանը մերն ա,
Մաճ բռնողը իմ հերն ա,
Եզնարած շեկլիկ տղեն
Աշխարհ գիտե՝ իմ տերն ա:
Վեր կացած հավախոսին
Գութանն ա վարում փոսին:
Բարկ արևը երկնքում,
Շողն ա դիպել ակոսին:
Հավքեր թևանի արեք,
Յարիս հովանի արեք:
Թող բարակ քամին փչի,
Հետն էլ դուք նանի արեք:
Click to view
"Ռոբերտ Աթայանի կոմիտասյան երեգրի ժողովածուի (Երկերի ժողովածու: Մեներգեր և խմբերգեր) 3-րդ հատորում կարդում ենք. "Ուշադրության է արժանի բուն մեղեդու պարզությունը և նրա ելևէջների նուրբ, բայց նկատելի տարբերությունները":
Այս երգում հերոսուհին պատմում է, որ հաց է տանում իր սիրելուն, ով դաշտում աշխատում է գութանով: Երգի մեջ, դիմելով տղային, աղջիկն ասում է՝ տես, որքան եմ քեզ սիրում, որ ձուկը տապկած եմ բերում: Կարելի է ենթադրել, որ տղայի սիրած կերակուրն է: Հաջորդ տան մեջ աղջիկը հայտնում է, որ այսօր գութանն իրենցն է և մաճը բռնողն էլ իր հայրն է: Որպեսզի հասկանալի լինի այս խոսքերի իմաստը՝ դիմենք ազգագրությանը: Ուրեմն հնում գյուղի բոլոր բնակիչները չէ, որ գութան ունեին: Գութան ունեին ունևորները, ովքեր դաշտում իրենց աշխատանքն ավարտելուց հետո այն հերթով տրամադրում էին մյուս գյուղացիներին: Այսպիսով, այս երգում աղջկա խոսքերը նշանակում են, որ գութանով աշխատելու հերթն իրենց ընտանիքնն է: Մյուս տողերում տեղեկություններ ենք իմանում նրա սիրած տղայի մասին. վերջինս եզնարած է և ունի շեկ մազեր: Ընդհանրապես շեկլիկ տղայի կերպարը շատ է հանդիպում մեր ազգային երգերում: Օրինակ "Քելեր, ցոլեր" երգի մեջ: Հետո իմանում ենք, որ դաշտում աշխատելու համար տղան արթնացել է հավախոսին, այսինքն աքլորականչին: Ապա գեղեցիկ կերպով նկարագրում է, որ երկնքում փայլող բարկ արևի շողն ընկել է հողի վրա գութանի թողած ակոսին: Վերջում աղջիկը խնդրում է բարակ քամուն և թռչուններին, որ իրենց թևերով հով անեն իր սիրելիին:"
Շնորհակալություն Արշակ Ադամյանին։
Click to view
Click to view