Հայկական հնօրյա վիպերգ է, մեզ հասած հավանաբար XIV- XVI դդ.։ Բավական մեծ է, մոտ 200 տող։ Մարդիկ դաշտում կարոս անունով բույսից մի խաչ են պատրաստում, որն իր հրաշագործությամբ «ցերեկը հով է անում աշխարհին, գիշերը կամար լույս կապում տաճարին»։ Կարոս ասել են մաղադանոսին և նեխուրին։ Վիպերգը գրի է առել Կոմիտասն իր աշակերտ Սպիրիդոն Մելիքյանի հետ։
«Կարոս խաչ» վիպական երգը հայ բանահյուսության հրատարակված ժառանգության մեջ հայտնի է մի քանի տարբերակներով։ Վիպերգի որոշ տարբերակները տարածված են եղել Մշո շրջանում, մի մասն էլ՝ Մոկքում և Վասպուրականում։ Եղած տվյալներով, կարելի է ենթադրել, որ «Կարոս խաչը» տարածված է եղել արևմտահայ ազգագրական շրջաններում, ավելի որոշակի՝ Վանա լճի շրջակա գավառներում։
http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D6%80%D5%B8%D5%BD_%D5%AD%D5%A1%D5%B9 Մեզ աւետիք, ձեզ աւետիք,
Շմոն խեծէ կապուտ քուռակ,
Մէջքն ա զարկէ պողպատ ուրագ,
Բըրչամ թորգէ բուրակ, բուրակ,
Սուրբ Կարապետ տայ ուր մուրազ,
Մի ձու տըւէք, ալէլուիա:
Օր շաբաթ օր, լուս կիրակի,
Խոտըղքեր (խոտհարքեր) մէջ դաշտին հաւաքուեցին ,
Կալկալէ խաչըմ շինեցին:
Չորս բոլորտիք խընձորեցին,
Թըզե թավով փաթըթեցին ,
Ծունկ չոքին առջև,
Մեկ-մեկ բերան աղօթեցին,
Տըվին ըզմեմեկել համբուրեցին,
Տարան դրին մեջ Կարոս հաւդին,
Գիշեր` լուս կըտեր Կարոս հաւդէն,
Ցերեկ` հով կաներ վըր գեղին:
Գիշեր էկավ էրազ գեղի քահանին ,
Ըսաց` ձի տարէք դըրէք տաճարին ,
Գիշեր լուս կանեմ տաճարին,
Ցերեկ, հով կանեմ վըր գեղին:
----------------------------
Բըրչամ, բըռչամ - բուռ ծամ, մազափունջ ճակատի վրա
Թորգէ, թորգել - թույլ տալ, թողնել, բաց թողնել
Click to view
Click to view
Click to view