Մասնագետներն ասում են այս երգի տարիքը կարելի է հաշվել հազար տարիներով: Հնագույն հայ երգերում խոսքերը կարող են փոփոխվել, իսկ մեղեդին մնում է անփոփոխ:
Բարի լուսո աստղ էրևաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Սարված* լծեմ էրթամ գութան:
Գութնի թախով* նըմուշ նըմուշ,
Չկեր վաստակ քյանց էն անուշ
Աշխարհի շեն վըր գութնին է
Գութան չըլներ աշխարհն ինչ էր:
Խուփքաշ կերթա գետնի տակեն,
Ակոս կանի էրգեն-էրգեն*,
Քանդի կորթեր* շուռ տա բարդ-բարդ,
Շընորհ կընե վերքեն առատ:
Ալ ջրարփին առատ անկոք
Մաճն ի կայիմ խոփն ի զոտու*,
Պայծառ արև մարմանդ սարին,
Աստված տա խոփ չառնի քյարին:
_______________________________
Սարված - գութանի սարքը:
Թախ, թախում - 1) գութանի համալիր սարք; 2) տոհմ գերդաստան, սերունդ:
Էրգեն, էրկէն - երկայն, երկար:
Կորթ - դժվար հերկվող հողամաս, խոպան:
Զոտ - ոտ:
Click to view
Click to view
Click to view
Click to view