2. Հայ բոլշևիկներ
Առաջին հանրապետության երրորդ տարում, 1920թ. հայ բոլշևիկները սկսեցին կազմաքանդել հայկական պաշտպանությունը ագիտացիա տանելով, թե թուրքերն ու ադրբեջանցիները իրենց եղբայրներն են և թշնամին Հայաստանի բուրժուական իշխանությունը: Նրանք հիմնական աջակցությունը ստանում էին արդեն Սովետական Ադրբեջանից:
Բոլշևիկների ագիտացիայի պատճառով մի քանի անգամ քեմալական բանակը գերազանցող հայկական ուժերը չկռվեցին ու հանձնեցին Կարս բերդաքաղաքը:
1920թ. սեպտեմբերին երբ թուրքերը նոր սկում էին հարձակումը հայ բոլշևիկները իրենց շարքերին հետևյալ հրահանգն են տալիս.
Հույժ գաղտնի
Հայաստանի կոմունիստների(բոլշևիկների)Կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցականբոլոր կազմակերպություններին, թե թիկունքում թեռազմական գոտիներում և հատկապես Կարսիգարնիզոնը մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթեայդ հնարավոր է, ինչպես նաև գրավոր թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմպատերազմի, հիմնական խնդիր դարձնելով`
Առաջին, որ ներկա Թուրքիան այլևս նախկին սուլթանական Թուրքիան չէ և Հայաստանի հանդեպագրեսիվ նպատակներ չունի:
Երկրորդ , Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակից է և պայքարում է իրազգային ազատության համար ընդդեմ իմպերիալիստական պետությունների` Անգլիայի,Ֆրանսիայի, Հունաստանի:
Երրորդ Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա այդ կնշանակի իմպերիալիզմիուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգի Հեղափոխության հաղթանակնԱնդրկովկասում, իսկ ընդհակառակը, Հանրապետական Հայաստանի պարտությամբ կարագացվի ողջԱնդրկովկասի, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:
Չորրորդ Հայ բոլշևիկ-կոմունիստների խնդիրը պետք է լինի` արագացնել ՀանրապետականՀայաստանի պարտությունը, որով և կարագցվի Հայաստանի խորհրդայնացումը:
Այս նպատակի համար պետք է.
1. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է
ա. Կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին
բ. Ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքականզինվորների վրա, այլ, լքելով դիրքերը, վերադառնան թիկունք:
գ. Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:
2. Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել Հանրապետական Հայաստանի զինվորներին, որհաղթող թուրքական ասկյարը հեղափոխական ասկյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ բռնիգործողություն պարտված երկրի վերաբերյալ, չի վնասի ազգաբնակչությանը, այլև կօժանդակիաշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցականներիտիրապետությունից:
3. Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով, Հայաստաննանմիջապես կկապվի Խորհրդային Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջջ կտրվի պատերազմին և սովիու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցըկդառնա Համաշխարհային հեղափոխության մեծ գործին:
Գրությունը կարդալ սահմանփակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել:
Հայաստանի կոմունսիտական բոլշևիկների կուսակցության կոմիտեի անդամներ Սարգիս Կասյան,Ասքանազ Մռավյան, Ավիս Նուրիջանյան, Շավարշ Ամիրխանյան, Դովլաթյան, ԱշոտՀովհաննիսյան:
Բաքու1920թ. սեպտեմբերի 20 (Հայաստանի ազգային արխիվ, ֆ 1022),
Այս հանձնարարության կատարումը որպես նվիրական գործ ներկայացված է հայ ժողովրդի սիրելի ֆիլմում` «Նվագախմբի տղաներում», որ մինչև այժմ էլ չի իջնում հայկական հեռուստատեսությունների էկրաններից, իսկ հրահանգը գրողներից մեկի` Կասյանի անունով փողոցը ամենաբանուկներից է:
Եվս մի մեջբերում Ալեքսանդրապոլի բոլշևիկների կոմիտեի տարածած թռուցիկ-կոչից, երբ արդեն քեմալկան բանակը հասնում էր Ալեքսանդրապոլ.
Եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ հայ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկերթուրք աշխատավորներն են: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ թալանչի դաշնակներիձեռքից ազատելու(տպագրվել է «ճակատամարտ» թերթի 1920թ. դեկտեմբերի 20ի համարում` «Ինչպեսխաբեցին հայկական զորքը» նյութի մեջ):
Հենց այս ագիտացիայի զոհ դարձավ Հայաստանը, բանակը չկռվեց, երեք գեներալ, և մի ամբողջ գունդ` մոտ չորս հազար հոգի գերի ընկան և գնդապետ Մազմանովը անհուսությունից ինքնասպան եղավ: Այդ կապակցությամբ ժողովրդական երգ ստեղծվեց.
Կարաբաքիր փաշեն գրեց հրաման
Ղարսը դատարկեցեք մինչև Արդահան
Ղարսը դատարկեցեք մինչև Արդահան
Հայերն ինչ մարդիկ են, որ դառնան իշխան
Մազմանովը գրեց Քերզնբեկ փաշին
Օլթին կդատարկես մինչև ի ճաշին
Օլթին կդատարկես մինչև ի ճաշին
Եթե ոչ կջնջեմ մինչև Օմբաշին
Մազմանովը ըզգաց Ղարսի վտանգը
Կողքից քաշեց հանեց ատրճանակը
Կողքից քաշեց հանեց ատրճանակը
Եվ այսպես վերջ տվեց յուր ջահել հասակը
Մազմանովի դիակը բերին ըստանցին
Ախ անիծյալ հայերը թողին գնացին
Ախ հայեր հայեր ողջդ կոտորվեք
Մազմանովի դիակը գերի չթողնեք
Մազմանովի դիակը թուրքին չթողեք
Հայաստանի խորհդայնացումից հետո էլ հայ բոլշևիկները պատրաստ էին հայ ժողովրդին զոհել հանուն համաշխարհային հեղափոխության: Ահա ինչ են ասում Ասքանազ Մռավյանը և Գևորգ Աթարբեկյանը Հայկական ՍՍՀ արտասահմանյան գործերի կոմիսար Ալեքսանդր Բեկզադյանին. «Մենք ժամանակավոր ստիպված ենք զոհել հայ աշխատավորների շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի: Հիշեք ընկերներ, մենք չենք պատրաստվում պատերազմել Հայաստանի համար ում հետ էլ լինի, հատկապես Քեմալի»(Геноцид армяан, ответственность Турции и обязательство мир. сообщества, Москва,2003):
Այս նույն մտայնությունը դեռ իշխում էր, երբ 1921թ. Կավբյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը տվեցին Ադրբեջանին: 1921թ. Հուլիսի 4-ին Կավբյուրոն որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղը թողնել Հայաստանին, սակայն մեկ օր անց Ադրբեջանի ճնշմամբ`հուլիսի 5-ին Նազարեթյանը և Օրջոնեկիձեն հայց են հարուցում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պլենումի նախորդ որոշումը վերանայելու վերաբերյալ, և նոր նիստում որոշվում է «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի ՍԽՀ-ի սահմաններում»:
Իհարկե, Հայաստանի կառավարությունը բողոքեց այդ որոշման դեմ, բայց ինչպես գրում է պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանը. «Չնայած բողոքին, այնուամենայնիվ պետք է նշել, որ Հայաստանի ղեկավարությունը, ինչպես հարկն է, և պետք է, տվյալ պահին չպայքարեց Լեռնային Ղարաբաղի համար, ինչպես դա արեց հարևան պետությունը»:
Իսկ չորս ամիս անց` հոկտեմբերի 13-ին հայ բոլշևիկները կնքում են թուքերի հետ Կարսի պայմանագիրը, որով Ադրբեջանին են հանձնում Նախիջևանը և ևս մեկ անգամ համաշխարհային հեղափոխությանը զոհում հայ ժողովրդի շահերը:
Հայ բոլշևիկներին չէր հետաքրքում ազգային շահը, նրանք համոզված էին, որ համաշխարհային հեղափոխությունը հես ա կլինի ու սահմանները կվերանան:
Ի՞նչն է պատճառը, որ և քանակով և ազդեցությամբ ամենաշատ բոլշևիկներ տված երկիրը ամենաշատը կորցրեց սովետական կարգերից:
Կարելի՞ է ենթադրել, որ ազգային շահերն անտեսելը հանուն համաշխարհային հեղափոխության, ազգային շահը բուրժուական նացիոնալիզմ որակելը բնորոշ էին ընդհանրապես բոլշևիկներին: Ոչ: Իրականում նույն դասակարգային պայքարի գաղափարներով առաջնորդվող ադրբեջանցի ու վրացի բոլշևիկները իրենց ազգային շահերն էին հետապնդում ու արդյունքում սովետականացումից հետո ավելի ընդարձակ երկրներ ստանում, ավելին, Հայաստանը հանուն դասակարգային պայքարի զիջում էր հայաբնակ տարածքներ, իսկ Ադրբեջանը և Վրաստանը այդ հայաբնակ տարածքները յուրացնում կրկին նույն դասակարգային պայքարի անունից:
Այսպիսով, հստակ երևում է տարբեր ազգերի բոլշևիկների տարբերությունը. հայ բոլշևիկները իրենց քաղաքականությամբ շատ ավելի մոտ էին հայ եկեղեցուն, քան կուսակից ադրբեջանցիներին ու վրացիներին: Բայց այդ մոտիկությունը չխանգարաեց հայ բոլշևիկներին Գրիգոր Մագիստրոսի պես «այլադավան» հայրենակիցներին ոչնչացնել` քանդել եկեղեցիները, խեղդել կաթողիկոսին, կացնահարել առաջին հանրապետության ղեկավարներին, աքսորել հայ սպաներին, գնդակահարել մտավորականներին:
Վահան Իշխանյան
http://www.7or.am/am/news/view/22098/