Баски и армяне

Oct 26, 2011 18:50


Баски и армяне: Тайные страницы европейской цивилизации00:05 В конце прошлого столетия английский ученый Эдвард Спенсер Доджсон совершенно случайно сделал очень интересное открытие. Будучи уже довольно известным баскологом, Доджсон решил, в целях расширения собственного кругозора, изучить армянский язык и поступил в парижский «Эколь спесиаль», в ( Read more... )

Leave a comment

arman666 October 26 2011, 14:52:07 UTC
Ո՜վ, Արարչածին Հա՛յ, ավերակների վրա մի՛ ողբա երբեք և փլատակների մեջ մի՛ որոնիր քեզ: Այո, ավերված են քաղաքները քո. բայց մարդն է շինել, մարդն էլ կավերի. կործանված են Մեհյանները քո. բայց մարդն է կերտել, մարդն էլ կքանդի. այրված են բոլոր մատյանները քո. բայց մարդն է գրել ու մարդն էլ կայրի:
Արարչական արարումի մեջ որոնիր դու քեզ, որ մարդն անզոր է ստեղծել ու քանդել. Հայոց Լեզվի մեջ որոնիր դու քեզ. Արարչածին է Լեզուն Հայոց, և Հայոց Լեզվով խոսում են միայն Աստվածներն Անմահ և Աստվածամարդիկ:
Հայոց Լեզվի մեջ քո Ծագումը կա, և քո Հավերժումը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Արյունը կա, և քո Հայրենիքը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Երկինքը կա, և քո Արևը կա Հայոց Լեզվի մեջ. ձորերի հառաչ, լեռների խոյանք, լճերի ծփանք և առվի կարկաչ` այդ բոլորը կան Հայոց Լեզվի մեջ:
Հուրը Վահագնի, Սերը Աստղիկի, Մայր Անահիտի ժպիտը բուրող և Հայր Արայի տիեզերական Արարումը կան Հայոց Լեզվի մեջ: Քո պապերի ու թոռների զորությամբ օծված, դու ինքդ էլ կաս Հայոց Լեզվի մեջ:
Մտիր Հայ Լեզվի խորհուրդների մեջ, և դու կմտնես հրաշքների աշխարհ, ու ինքդ կլինես հրաշալիքների մեջ մի վեհ հրաշալիք. էլ ի՞նչ ես փնտրում Հայոց Լեզվից դուրս:
Հավա՞տք ես ուզում` Գերագույն Հավատք է Հայոց Լեզուն: Ավետարա՞ն ես ուզում` Ավետարան է Հայոց Լեզուն. Տաճա՞ր ես ուզում` Հավատքի Տաճար է Հայոց Լեզուն. Աստվա՞ծ ես ուզում` Աստվածների Խորհրդարան է Հայոց Լեզուն.
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ է Հայոց Լեզուն:

Reply

arman666 October 26 2011, 14:53:40 UTC
Սա մեջբերում էր Ուխտագրքից, որը նաև պատասխան է բասկերի մասին պատմությանը:

Reply


Leave a comment

Up