Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին

Feb 14, 2011 21:07

Originally posted by iza1976 at Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին
Պարոն նախարար,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Նունիկ Ավետիսյանի առողջության հետ կապված խնդրին` խնդրելով աջակցել երիտասարդ աղջկա վիրահատությանը:

Լինելով սոցիալապես անապահով ընտանիքից` Նունիկը ստիպված է տառապել անտանելի ցավերից`չունենալով շտապ վիրահատության համար անհրաժեշտ գումար:

Նունիկի առողջական վիճակի մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.avnunik.narod2.ru/:

Հուսով ենք, որ կարձագանքեք և հնարավորությունների սահմաններում կօգնեք Նունե Ավետիսյանին:




Previous post Next post
Up