երբ գալիս է գիշերը
թափվում են տերևները
ահա երբ եմ ավելի շատ
քո կարիքն ունենում
երբ դատարկ գիշերը
անհետանում են գույները
ահա երբ եմ ամենից շատ
ինձ պինդ գրկելուդ
կարիքն ունենում
երբ քամին բերեց
սիրո արձագանքը
ահա այդ որտեղից
որտեղից կապույտը սկսվեց
երբ շշնջում եմ անունդ`
քաղցած սրտով
այդ պահին հիշողություններն
ինձ պատռում են կտորների
երբ խաղում եմ խաղը`
''արի ձևացնենք''
հետաքրքիր է` երբ կլինի
երբևէ դրա վերջը
երբ պարտվող ողբացողներն
ու ամենալավ մարդն էլ երբեք չեն հաղթում
և որտե՞ղ է, որտե՞ղ է կապույտը սկսվում..
ահա անկողինը
ահա այն հյուրանոցը
այս բարձին էի գլուխս դնում
որտեղ դու էլ էիր առաջ կողքիս պառկում
իսկ հիմա մենակ կապույտ հորիզոն կա..
ահա ո՞ւր է կապույտը
ահա ո՞ւր է կապույտը
..որտե՞ղից է կապույտը սկսվում..