ավարտված մանկություն..

Aug 04, 2012 17:06

երբ ծնվեցի, կիրակի էր : մարտի գիժ ու մռայլ եղանակներից մեկը` ձյունախառն անձրև: երեկոյան ժամը 6-ից 7-ի կողմերը :
էլ բան չգիտեմ իմ ծնվելուց: մեկ էլ պատմել են, որ

ինձ հետ միասին կողքի պալատում մի թուխ տղա էր ծնվել: երբ ինձ նրա կողքն են դրել, իմ սպիտակությունն ավելի արտահայտիչ է դարձել: տատս վախից խուճապի է մատնվել ու մորս ստիպել, որ ինձ բժիշկին ցույց տա:
ասում են, իբր իմ սպիտակության  պատճառով ինձ ''խռուստալ'' են ասել: մեկ էլ ասում են ահավոր անհանգիստ եմ քնել, վերմակախառն միշտ ընկել եմ անկողնուց, դրա համար վերմակի ծայրերը թելերով կապել են, բայց էլի էդ լաբիրինթից դուրս եմ սղոսկել դեպի գետնին ..

մանկությունս սկսած 4 տարեկանից ֆիլմի ժապավենի կադրերով վառ հիշում եմ, ամեն մի դետալ ..
հիշում եմ՝ տակս չիշիկ էի անում, ու ամենասարսափելի գիշերներն էին, հատկապես ձմռանը, երբ զարթնում էի, բոլորն իրենց տաքուկ անկողնում քնած էին, իսկ իմ տակը ` թաց էր..  ու սկսում էի փորձել անկողնուս ներքնակի վրա չոր տեղ փնտրել: հետո վախից ծածկվում էի վերմակով, էնքան էի միտումնավոր շարժվում, մինչև իմ անդադար շարժումից քույրս զարթնում էր ու լույսը վառում: ես արագ շորերս փոխում էի ու խցկվում իր անկողնու մեջ , փորձում քնել : վախենում էի մենակ զուգարան գնալ, լույսը վառել, դրա համար աչքերս փակում էի, երևակայում, որ արդեն ինքնուրույն զուգարան եմ հասել ու չիշիկ եմ անում, մեկ էլ հոպ պարզում էի անկողինս թաց է..
.. ու մեծանում էի, վախս էլ էր մեծանում: շիշիկս նորից անկողնուս մեջ էի անում: ու բոլորի մտահոգությունն ոչ թե իմ թինեջերական տարիքում չանցած վախն էր կամ իմ չիշիկի ընտրված վայրը, այլ իմ ապագա ամուսնուս չչիշիկոտելը..

մանկություն

Previous post Next post
Up