խխունջի երգը

Jan 24, 2012 00:17


խխունջը կորցրեց իր խեցին,

“ես հիմար եմ”,- ասաց:

ու փնտրեց այն ավազի վրա.

տաք էր ավազը,

խեցին տաքացել էր արևից,


խխունջը տեսավ այն,

գունդուկծիկ եղավ

ու մտավ իր խեցու մեջ,

նա լռեց,  փակվեց իր մեջ` իր ներսում;

խխունջը երգեց.

“ տվեք ինձ իմ խեցին և ես կփակվեմ իմ մեջ,

այն կպաշտպանի ինձ ցանկացած հարվածից,

փոթորկից, անձրևից ու մահից...

տվեք ինձ իմ խեցին, ես կփակվեմ իմ մեջ…

ու մի օր էլ մարդը կգտնի ինձ,

դանակով կքերի ինձ իմ խեցուց,

կհանի հյութս ու ինձ կվաճառի մեկ ուրիշ մարդու:

ու մարդը մի շնչով կուլ կտա ինձ իր ներսը,

նա կխմի գինի կամ գարեջուր,

ո՞վ գիտե...

ու իմ լուռ համից աչքերը կփայլեն,

նա կզգա իմ լուռ համն իր ներսում

ես այլևս բանի պետք չեմ լինի,

ես կլինեմ անցյալում`

իմ խեցուց դուրս, մարդու որովայնում`

մինչև շնչահեղձ լինելս...

մարդը կվառի իր ծխախոտը,

ծուխը ներս կքաշի,

ես նրա որովայնում կզգամ այն`

մինչև մոխրանալս,

ու բերանից ծխե կլորակներ կհանի,

մոխիրը թափ կտա խեցուս մեջ,

նա  ծուխը կհանգցնի խեցուս պատյանին,

ես նրա որովայնում կզգամ այն`
մինչև մոխրանալս...

ու ես կլինեմ մոխիր,
իսկ խեցիս` մոխրաման… "

... դու յու բիլի~վ մի՞...

չՊոեզիա

Previous post Next post
Up