![](http://pics.livejournal.com/roqsi/pic/0000d53b/s320x240)
Այսօր Արցախի բոլոր դպրոցներում տասնմեկերորդցիների համար տեղի ունեցավ Վերջին դասը, և հնչեց Վերջին զանգը:
Նրանց կյանքում փակվեց աշակերտական վերջին էջը... Գուցե նրանցից շատերն այսօր չեն գիտակցում պահի կարևորությունը, բայց վստահ եմ, որ օրերից մի օր, կայցելեն ինչ-որ մեկի` բարեկամի, ընկերոջ, կամ գուցե իրենց երեխաների Վերջին զանգին և հիշելով իրենցը, անգիտակցաբար արցունք կթափեն կարոտից ծովացած աչքերից:
![](http://pics.livejournal.com/roqsi/pic/0000c6yw/s320x240)