Ադրբեջանցիները ինքնասիրահարվածի նման տարվել են իրենք իրենցով: Չեն հոգնել ռազմաշունչ հայտարարություններից? Տեսնես ինչ պատասխան են տալիս ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի պատճառով զոհված "ազատամարտիկենրի" և խաղաղ բնակիչների ծնողներին ու երեխաներին? Հերիք չէր այդքանը? Տեսնես ինչի են փորձում հասնել? Միթե ուզւոմ են մեկ անգամ ևս հազարավոր երեխաների որբ թողնել, ծնողներին` կարոտ? Ինչպես են կրելու պատասխանատվություն?
Պարզապես հիացած եմ մեր երկու հանրապետությունների նախագահների վերջին քայլերից.
Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը լինելու իր որոշման մաիսն և ադրբեջանցի գործընկերոջը "մատ" անում իր մտադրությամբ, Արցախի նախագահը առանց թիկնապահների շրջում է Ստեփանակերտի փողոցներով և անձամբ ծանոթանում քաղաքում կատարվող փոփոխություններին: Իսկ գուցե արժե նախագահին զգուշացնել մեկ այլ սպառնալիի մասին? Գուցե վաղն էլ Ադրբեջանից լսվեն նոր սպառնալիքներ` Բակո Սահակյանի ազատ քայլելու վերաբերյալ, գուցե այդ պատճառով էլ Ստեփանակերտը պայթեցնեն?
Փաստորեն կարելի է մեքենայով կամ ուղղաթիռով հասնել Արցախ, իսկ օդանավով` ոչ. Նույնիսկ ծիծաղելի է: Ուշքի եկեք, "հարգելի" հարևաններ: Ինչ անենք, որ մեր Աստվածը և ձեր Ալլահը համաձայնության են եկել, իսկ մենք` սովորական մահկանացուներս, ստիպված ենք ենթարկվել աստվածներին և հանդուրժել միմյանց ներկայությունը տարածաշրջանում ու փորձել "հարևանություն անել"...
p.s. Ամենից շատ Սարգսյանի ասածի մեջ էս պահնա դուր եկել. "Նմանատիպ հայտարարություններ աշխարհի պատմության մեջ եղել են, սակայն ոչ թե պետությունների, այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից":