Jan 13, 2009 16:51
Մի-քանի օր առաջ մի ալիքով (կարծես թե կոչվում էր Արմենիա) դիտեցի մի տարօրինակ վավերագրական մուլտֆիլմ։ Մուլտֆիլմի անվանումն էր "Մատրիցա-վերաբեռնավորում"։ Այն ալեգորիկ (այլաբանական) կերպով պատմում էր մարդկության և բնության կռիվը։ Այնտեղ ռոբոտները և մարդկանց միջև կռվի միջոցով պատմվում էր բնության և մարդկության կռիվը։ Մուլտֆիլմում պատմվում էր ան մասին, որ մարդկությունը՝ ծնվելով բնության մեջ և կազմելով նրա մի մաս, ի վերջո որոշում է, որ այլևս բնության կարիքը չունի և սկսում է ապրել ինքն իր օրենքներով։ Այնուհետև նրանք պատերազմ են հայտարարում բնությանն ու սկսում ոչնչացնել այն։ Քանի որ կռիվն անհավասար էր, շատ կարճ ժամանակում բնությունը նեղն է ընկնում և հայտնվում ոչնչացման եզրին։ Այդքանով ֆիլմը վավերագրական էր, այն ճշտությամբ նկարագրում էր այսօրվա իրականությունը։ Սակայն... մուլտֆիլմի վերջում մի տարօրինակ բան կատարվեց։ Կնքվեց զինանադար և մուլտֆիլմի միջի մարդկությունը միանգամից ոտքի կանգնեց։ Այդ առումով մուլտֆիլմն իրական չէր։ Իրական կյանքում, եթե մարդկությունն անհապաղ դադարի ոչնչացնել բնությունը, ապա միայն հազարավոր տարիներ այն կվերգտնի իր կորցրած դիրքերն ու ստանա իր հոգեկան հանգստությունը։ Այդ առումով վավերագրական մուլտիկը թերի էր, չհավանեցի։
Կարծես թե մարդիկ գերագնահատում են ժամանակի հնարավորությունները։ Ստեղծելով համակարգիչ, որը մեկ վայրկյանում կատարում է 4 միլիարդ գործողություն, մարդիկ հավատացին, որ մի օր էլ կստեղծեն սարք, որի միջոցով 1 վայրկյանում կստեղծեն 4 միլիարդ ծառ։ Հիմարներ են մարդիկ։ Նրանք չգիտեն, որ բնության մեջ մեկ վայրկյանում կատարվում է ավելի քան
10000000000000000000000000000000000000000000000000
00000000000000000000000000000000000000000000000000
00000000000000000000000000000000000000000000000000
գործողություն, սակայն մեկ անտառի աճելը, միևնույն է, տևում է առնվազն մի քանի տասնամյակ։
բնություն,
մարդկություն