Ալմաթին, ոստիկանները, դեժավյուս...

Jun 14, 2012 09:34

Երեկ մոտս դեժավյու էր...
Միջին Ասիայում եղել էի 2008-ին, Բիշկեկում: Ու այնտեղ ditord-ն ու ես ոստիկանների հետ շատ հետաքրքիր խոսակցություն էինք ունեցել առանց անձնագրի քաղաքում զբոսնելու մասին:

Ու երեկ Ալմաթիում պատմությունը կրկնվեց...

Պորտուգալիա-Դանիա խաղից հետո Ինտերնյուսի տնօրեն Նունե Սարգսյանի հետ վերադառնում ենք հյուրանոց: Համարյա տեղ ենք հասել, մի 70 մետր բանա մնացել: Մեկ էլ մեզ է մոտենում մի 22 տարեկան ոստիկան, պոնչո թշերով: Փողոցի վրա էլ ոստիկանական մեքենան է;
Ասում է՝ անձնագիր ունե՞ք
Ասում ենք՝ ոչ
Ոստիկանը՝ թե մեր քաղաքում չի կարելի առանց անձնագրի փողոց դուրս գալ:

Ցույց ենք տալիս հյուրանոցի էլեկտրոնային բանալիները ու ասում, որ մեր քաղաքում՝ Երեւանում, պարտադիր չէ անձնագրով ման գալ ու մեկ էլ՝ մեզ ոչ մեկը օդնավակայանում, հյուրանոցում, որեւէ տեղ չի ասել նման կանոնի մասին;

Ոստիկանս էլ, թե գիտեք օրենքը չիմանալը պատասխանատվությունից չի ազատում, եկեք գնանք մեքենայի մեջ, հարցերը պարզենք;
Մենք էլ ասում ենք մեր բանալիները տվեք: Տալիս է: Վերցնում ենք ու ասում մենք գնացինք հյուրանոց, չենք գալիս ձեզ հետ:
Ոստիկանը մի պահ ուզում էր ակտիվանալ, ոգեւորվել... բայց ռացիայով իրեն ինչ որ բան են ասում, երեւի մեքենայից իր շեֆն էր: Սա մեզ հանգիստ է թողնում՝ ասելով, որ էլ օրենքը չխախտենք !
Ասում ենք օրենք չենք խախտել ու հանգիստ քայլում ենք դեպի մեր հյուրանոց:

Էդպես բաներ միջինասիաներում....

p.s. Ղազախստանում լայվջորնալը փակ է: Էս պոստը գրում եմ psiphon-ի օգնությամբ:

police, roads

Previous post Next post
Up