Apr 29, 2012 12:18
2012-ի ընտրությունները լրիվ ցանցային բիզնես են՝ օրիֆլեյմանման օծանելիքի վաճառքի կամ աղանդների տարածման նման։
Կան կուսակցություններ, որոնք ունեն իջեցված գումարներ ամեն մի թաղամասի համար։
X կամ Y կուսակցության համար աշխատողը ստանում է, ասենք ամեն մի ձայնի համար 15 հազար դրամ ու պետք է աշխատի ձայներ ապահովել՝ վճարելով 5-10 հազար դրամ։ Ինչքան շատ քվեարկող հավաքագրեց օրիֆլեյմ վաճառեց, աղանդի մեջ մարդ ներքաշեց այնքան շատ եկամուտ կունենա։
Ու ցանցային բիզնեսը առաջ են տանում ոնց կարողանում են՝ տուն այցելելով, զանգելով, ծանոթ-բարեկամ-խնամիով...
elections2012,
armenia,
elections