Երեկ դիտում էի եթերազրկվող 4 ալիքների՝ ԱԼՄ-ի, «TV5»-ի, «Շողակաթ»-ի եւ «Հայրենիք TV»-ի վերջին վայրկյանները։
«TV5»-ի, «Շողակաթ»-ի եւ «Հայրենիք TV»-ի եթերում կարծես ամեն ինչ սովորական էր։ Այդպես էլ պետք է լիներ։ Ու էտ հանգստությունն ուներ իր բացատրությունը.
- «TV5»-ը «Արմենիա TV»-ի մասը լիներ կարծես եւ չէր էլ մասնակցել լիցենզավորման մրցույթին։ Այս ալիքի փակման հարցը կանխորոշված էր։
- «Հայրենիք TV»-ին չէր մասնակցել լիցենզավորման մրցույթին։ Այս ալիքի սեփականատեր Հրանտ Վարդանյանի մեկ այլ հեռուստաալիք՝ «ԱՐ»-ը, հաղթել էր թվային հեռարձակման թիվ 10 կապուղու մրցույթում եւ այսօրվանից իրականացնելու է «մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերային հեռարձակում»։ Ինչը եւ անում էր «Հայրենիք TV»-ին։ Այսինքն, փաստացի, փակվում է նախկին «ԱՐ»-ը։
- «Շողակաթ»-ը պայմանավորվել էր եւ արդեն հեռարձակվում է հանրային «Արարատ TV»-ի եթերում։
Քիչ թե շատ կրքոտ էր միայն ԱԼՄ-ի եթերը, որտեղից Տիգրան Կարապետյանը մեզ ձեռքով արեց՝ խոստանալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Համեմատության համար տեղադրում եմ 2002-ին «Ա1+»-ի եթերազրկման վիդեոն։
Click to view
cropped with SnipSnip