Այս շաբաթ հայտնի կդառնա, թե ովքեր են դիմել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի
հայտարարած թվային հեռարձակման լիցենզիայի մրցույթներին։ Արդեն պարզ է, որ Երեւանի տարածքում 4 կայան կորցնելու է հեռարձակման լիցենզիան։ Փորձեմ գրել, թե ինչ քաղաքական որոշում է կայացվել։ Որո՞նք են, այսպես ասած, թույլ օղակները.
1. ԱԼՄ-ն կմնա եթերում։ Տիգրան
(
Read more... )
Մամուլին վերաբերուող Նժդեհին շատ լաւ խօսքեր ունի.
...Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին:
Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ` առանց խայթվելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն - ահա՜ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը: Երբ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանք «մաքրասիրաբար» դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան, լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով - «սրիկայ», «առաւ-փախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյական ոչնչութիւն», «խայտառակութեան դրօշ», եւլն.: Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզւելի է իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկան: Սրանց համար չէ գրի եւ գրչի մաքրութիւնը: Չգիտեմ, այդ թերթերի խմբագիրները գիտե՞ն թէ խօսքը - դա մարդուս բարոյական շունչն է, թէ ինչ որ մտքերը` այն էլ խօսքերը, եւ որ խօսքը մատնում է մեր ներքին մարդը:
Թեմային վերաբերուող էլի մի երկու խօսք Նժդեհից, կարող ես կարդալ.
http://lernci.livejournal.com/64511.html
Reply
գրառումս, իրականում էնքան «Ա1+»-ի մասին չէր, որքան հեռարձակման լիցենիզայի մրցույթների իմիտացիոն, հենց-ըննեց, ձեւի համար լինելու մասին էր
Reply
Վերջին մէկնաբանութիւնվս նոյնպէս կոնկրետ որեւէ մէկին չեմ ակնարկում, նամանավանդ, որ բերում եմ մի քանի տասնամեակ առաջ գրուած մէկնաբանութիւն:
Շատ ճիշտ նկատեցիր, ցայսօր, համարեայ բան չի փոխուել:
Իսկ էն, որ լիցենզիայի տալ չտալը զուտ ձեւական, այսինքն ցանկութեան բնոյթ է կրում, դրանում համաձայն եմ:
Reply
Leave a comment