2007թ.-ի այս օրերին էր, որ կյանքից հեռացավ Հայաստանի հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը։
Այդ մարդու նկատմամբ բացառապես դրական հիշողություններ են պահպանվել:
Պորտերֆիլդին տեսել եմ Հայաստան-Պորտուգալիա խաղին: Հենց այդ խաղը վերջինը եղավ Յանի համար: Արդեն պարզ էր, որ Պորտերֆիլդն անբուժելի հիվանդ է, բայց նա, չնայած ցավերին եկավ Պորտուգալիայի հետ խաղին: Եկավ ու մեր թիմն էլ 1-1 խաղալով հզոր պորտուգալացիների հետ, իր շնորհակալությունը հայտնեց Պորտերֆիլդին:
Այսօր հրապարակում եմ էտ օրվա արած Պորտերֆիլդի նկարները: Ես, որ նրան միշտ, բոլոր առիթների դեպքում բարի խոսքով կհիշեմ: