Էսօր կարդացի, որ դեռ աշխարհի առաջնություններում 1/4-ում Հարավամերիկյան թիմերը Եվրոպականներից թվով շատ չէին եղել։
Գրել էի, որ հարավամերիկյան թիմերին հաջողություն չեմ մաղթում։ Ավանդաբար եվրոպական ֆուտբոլի կողմնակիցն եմ։
ՀԱՀ-ի առաջնությունը էլի մի անգամ ցույց տվեց, որ կյանքն ու ժամանակները փոխվում են։ Հարավամերիկյան թիմերը շատ ավելի լավ են նայվում։ Ես անգամ չգիտեմ, թե ինչը/ով կարող է խանգարել Բրազիլիային 6-րդ անգամ նվաճել գավաթը։
Ու նաեւ պետք է ընդունեմ՝ Եվրոպական թոփ առաջնություններում որակյալ, դիտարժան խաղի առյուծի բաժինը հենց հարավամերիկյան ֆուտբոլիստների հաշվին է։
Բրավո իրենց։