Բոյկոտել Անտալիա՞ն։ Իսկ գուցե, ասենք, Երեւան City-ի՞ն

Aug 13, 2009 14:26

Երեւանի փողոցներով քայլելիս հանդիպում եմ թուրքական Անթալիա լողափ հրավիրող հայտարարությունների





Ու նաեւ Անտալիայի գնացողների վրա ազդելու համար փակցված պլակատների՝ «Անտալիայում հանգստացող հայերը զինում են թուրքական բանակը» գրությամբ







Ու մտածում եմ։ Բոյկոտե՞լ Անտալիան։ Գուց ե եւ արժե։ Չնայած, Անտալիան ավելի լավ եւ էժան պայմաններ է առաջարկում, քան հայաստանյան չարդարացված բարձր գներով հանգստավայրերը։

Բայց,
գուցե նաեւ, ասենք, ԱԺ պատգամավոր, գործարար, շաքարի ( եւ ոչ միայն) մոնոպոլիստ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի (տես նկարում) Երեւան City-ին էլ բոյկոտեի՞ն։



Իմ կարծիքով, հայկական փողերով զինված թուրքական բանակի հարձակումը գրեթե ցանկացած հայաստանցու համար ավելի քիչ ռեալ է, քան, ասենք, Սամվել Լիմինդրիչի թիկնապահների/անօրինական զինված խմբավորման թափի տակ ընկնելը։ Կարող եմ օրինակ մի գրություն-կոչ առաջարկել՝ «Երեւան City»-ից առեւտուր անողները զինում են Սամվել Ալեքսանյանի թիկնապահներին»

criminal, miricle, business

Previous post Next post
Up