Մեր կապը, մեր գաղտնի զենքն է

Jul 13, 2010 17:19


Originally published at Блоги Радио Ван Армения. Please leave any comments there.

Կրկին ստիպված եմ նշել իմ նախասիրության մասին: Այն կոչվում է մտածել: Բայց ինչքան էլ մտածում եմ, մեկ է չեմ հասկանում` ինչու Ռալֆ Յիրիկյանը և Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը թաքցնում են Ղ-Տելեկոմի պայմանագրային դրույթները և այլ տվյալները, որոնք անաստվածային գներ են սահմանել Ղարաբաղում: Պայմանագիրը երբեք չի հրապարակվել, և թե’ Ռալֆ Յիրիկյանը, թե’ Արա Հարությունյանը հայտարարեցին, որ պատասխանատու չեն այդ պայմանագրի համար:

Լավ, գրողը տանի (ինչպես կասեր լատինամերիկյան սերիալի թարգմանիչը) միգուցե Ադերբեջանի կառավարությունն է տեղյակ, ինչու են Ղարաբաղում այդքան թանկ բջջային կապը և Ինտերնետը: Ինչ խոսք, ֆուտբոլի առաջնությունն էլ կարող էր պատճառ լինել, որ արդեն քանի տարի է այդ խնդիրը չի կարգավորվում:

»

Интернет, мобильная связь

Previous post Next post
Up