Originally published at
Блоги Радио Ван Армения. Please leave any
comments there.
Ստիպված եմ գրել հայերեն, որպեսզի չգտնվեն մարդիկ, որոնք ինձ կմեղադրեն ազերիների ջաղացին ջուր լցնելու մեջ: Երեկ ֆեյսբուկում գտա այս նկարը: Չհավատալով աչքերիս` այցելեցի կայք և տեսա, որ Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունը ամսական 350 000 դրամով առաջարկում է 1Մբ/վ արագությամբ ինտերնետ: Կրկին չհավատալով «քոռ բլոգերային աչքերիս»` այցելեցի
ընկերության կայք և կրկին չհավատալով դառը իրականությանը` զանգահարեցի իրենց: Այդպիսի աուդիո «պոռնոգրաֆիա» չէի լսել ամբողջ կյանքիս ընթացքում: Պարզվում է` ընկերությունը դեռևս ունակ է զեղջերի և ինտերնետ անց է կացնում հատուկ զեղջված գնով` 16000 դրամով: Հանկարծ ուղեղիս մեջ մի ձայն լսեցի, որը ոռնում էր. «Դեվուշկա, եթե ամսական պիտի վճարեմ 350000 դրամ, միացման զեղջս որնա? «:
»