Մոտ ենք կարգավորմանը?

Jul 13, 2009 11:14


Originally published at Блоги Радио Ван Армения. Please leave any comments there.



Լեռանային Ղարաբաղի հարցի շուրջ դարձյալ կրքեր են բորբոքվել:

Վերջապես խորհրդավոր Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ գուշակություններն ավարտվեցին: Օրեր առաջ Սպիտակ Տունը հրապարակեց այսպես կոչված սկզբունքները: Որքանով են դրանք համապատասխանում իրական փաստաթղթին հայտնի չէ: Հնարավոր է սա պարզապես ԱՄՆ-ի ցանկությունն է` ում համար ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի եւ Թուրքիային սահմանի վերաբացման հարցում արգելակող հանգամանք է: Գերտերությունների հետաքրքրությունների խաչմերուկում ենք եղել միշտ և այժմ: Ամերիկան անհապաղ ցանկանում է ուղիղ ճամանպարհ ունենալ դեպի Իրան, իսկ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել Հայասանի վրա ունեցած իր ազդեծությունը: Իսկ մենք ինչ ենք ուզում?

Մենք էլ չենք ցանկանում շարունակել ապրել շրջափակման մեջ, և ուզում ենք վերադառնալ մարդկային կյանքին: Սակայն կա մեկ շատ կարևոր հարց` դա Ղարաբաղի ժողովուրդն է:

Հայաստանի բնակչությունն արդեն 20 տարի է ինչ ապչում է նոր պատերազմի վախով: Շատերն արդեն իրենց որդիներին չեն ուղարկի առաջին գիծ: Կրածում եմ պատասխանն ակնհայտ է: Գիտեք թե որքան մարդ է խոսում խնդիրն Ադրբեջանի տարաքծային ամբողջականություն օգտին կարգավորելու մասին: Ես չեմ մեղադրում իրենց:

Իսկ ահա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միանշանակ դեմ է, սակայն եթե պահը վրա հասնի, դժվար թե ինչ-ոչ մեկը նրանց կարծիքը հաշվի առնի: Լեցուն օրինակներ կան:

Մարդիք խոսում են թե աշնանը հակամարտության կարգավորումը կավարտվի. ասում են թե իբև Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը չուներին հարցը ոչ հայանպաստ լուծման բարոյական իրավունքը, իսկ ահա երկու գործող նախագահները հենց այդ առաքելության համար են եկել իրենց պաշտոններին:

Տեսնելով ներկայիս ակտիվ զարգացումները ` Մեծ եռյակի հայտարարությունը, Մադրիդյան սկզբունքների հրապարակումը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների հաճախականությունը, հնարավոր է, որ սա մոտ լինի իրականությանը:

Կապրենք կտեսնենք…
Previous post Next post
Up