Կարինը, ես, Երևանն ու սբ. Սարգսի քահանան

Apr 09, 2010 19:24


Էսօր հանդիպեցի մի ավստրուհու, Կարին Համմեռ, որը Հայաստանում է գտնվում իր մշակութային առաքելությամբ. պիտի մշակութային և ոչ միայն ֆիլմեր նկարի։ Իմ լավ ընկերոջ ընկերնա...ի դեպ մի բան պատմեց, որ էդ իմ ավստրիացի ընկերս՝ Ֆրանկը, մեզ հայերիս (կոնկրետ ինձ ու Վահագին։Ճ)նկարագրելիս ասել էր "Armenians are cool"...:))) Սա ուղղակի լավ զգալու համար։

Կարինը՝ բացի իրա աշխատանքային պարտականություններից, ուզումա Երևանի մասին ֆիլմ նկարի։ Ես էլ մտածում էի ինչ ցույց տալ...ցույց տվեցի "Հ. հրապարակ" մետրո կայարանը, գնացինք Բուզանդի փլատակները նայեցինք, լիքը բաներ պատմեցի, ուզում էի հին Երևանը ցույց տայի։ Դեռ շատ ժամանակ կունենամ ցույց տալ, շատ բաներ...ուղղակի էսօր էս երթուղին ընտրեցի...

Գնացինք Փակ շուկա, հերթական անգամ զարմացրեցին տեղի վաճառողներրը իրանց հյուրասիրություններով։ Տարա Կարինին բակերով, դեպի Փարաջանովի տուն թանգարան, որտեղից հրաշալի տեսարանա բացվում դեպի "Հրազդան" ստադիոն, Ծիծեռնակաբերդ, Արարատ լեռ, Նորագյուղ, ու Հրազդանի Կիրճ։

Ու Առաջարկեցի գնալ սբ. Սարգիս եկեղեցի։ Գնացինք ու բախտներս բերեց ...հարսանիք էր...հետո էլ կրկնակի բերեց՝ մկրտություն էր...հրաշալի ձև մի քիչ մշակութային շոկի մեջ գցելու համար...

Խնդրեցինք, մկրտվողներին մի քանի կադր անել… տղերքը կարգին քյառթու թասիբով տղերք էին...Բա քուր ջան, խի չի կարելի որ...

Մեկ էլ քահանան, թե բա աղջիկ ջան, մի հարցրու կարելիա չի կարելի....էս ձեր տունը չի է...դուք ձեր տանը ինչ ուզեք կանեք, բայց ստեղ ոնց որ ասած մեր սեփականություննա։

Ես, շոկի մեջ զարմացած, հարցրեցի.
- Հա՞, Ձեր սեփականություննա. ես էլ կարծում էի սա Աստծո տուննա... հետո մտածեցի՝ ասում եմ. Դուք հիմա խորհուրդ եք կատարելու, ես ձեզ չխանգարեմ…

Մեկ էլ իմ նորահայտ ընկերներս, թե բա Տեր հայր, իրանք մեր հետ են, թող նկարեն.... Բայց Տեր հայրը արդեն, կոպիտ ասած, իրանը ստացել էր...

Սկսեցինք նկարել, էն էլ բատարեյկան նստեց։ՃՃՃ

Բայց ես հասա նպատակիս. Կարինը մշակութային շոկ ունեցավ., չնայած որ ավելի հաջող մկրտության արարողություն հանդիպել էի կյանքումս..։ՃՃՃ

Իսկ ես ունեցա հերթական շոկը քահանաների վերաբերյալ...

անձնական, քահանա, երևան/ Ереван

Previous post Next post
Up