Սա անում են միայն հայերը...կամ Шок...это по нашеми

Sep 11, 2009 14:52

 
Երեք օր առաջ ինձ զանգահարում է անմիջական ղեկավարս և հարցնում.
-Դու ե?րբ էիր գնում Վրաստան:
-Ամսի 25-ից Հոկտեմբերի 5-ը: Ինչի?, ինչ կա,- հարցնում եմ ես:
-Հեչ, ուղակի մի հատ պոյեզդկա կա, կուզենայի որ դու գնաս:
-Ուր,- հարցնում եմ ես:
-Կալիֆորնիա ու Սենեգալ` Դակար:

Ես` որգևորված այն հանգամանքից, որ ճակատագրի բերումով հնարավոր է հայտնվեm ինձ համար բաղձալի      /հիմա կմտածեք կալիֆորնիա/ Աֆրիկյան որևէ երկիր, մի անգամից համաձայնվում եմ ու ասում` գալիս եմ` կորչի Վրաստանը:

Ինձ հետ կապնվում է այն մարդը, ում հետ պիտի գնամ ու այնտեղ ներկայացնեմ ՀԵԱԽը / ով չգիտի` Հայաստանի Երիտասարդության ազգային խորհուրդ/: Մի քիչ խոսում ենք իրար հետ: Նա ինձ վեբ կայքի հասցենա տալիս ու խնդրում քրքրել, որ տեսնենք ինչի մասին է խոսքը:
Շատ գույնզգույն կայք : www.ycdi.co.nr, միջոցառումն էլ կոչվում է "Global Conference Against racism and Child abuse": Հետաքրքիր է չէ?


Պայմանավորվում ենք հաջորդ առավոտյան գնալ այն կազմակերպություն, որի վրա դուրս են եկել կազմակերպիչները` World Youth Organization for Human Welfare: 
Ասեմ, որ իմ ջանքերը որևէ տեղեկատվություն գտնել տվյալ կազմակերպության մասին ավարտվեցին ապարդյուն: /մի բան գտել էի, բայց ուշադրությամբ չկարդացի/.
Գնում ենք Ազգային Գրադարան, 2րդ հարկ, Էդուարդ Մնացականյանի անվան Իրավաբանական խորհրդատվության գրասենյակ, որտեղ նաև գործում է չարաբաստիկ կազմակերպությունը` ոչ պակաս ամպագոռգոռ անվանումով. International Acossiation of Lawyers and Phichologists. 
Մի քանի նամակներ կարդալուց հետո, հասկանում եմ, որ այս մարդիկ ընդհանրապես չգիտեն անգլերեն և համապատասխանաբար նորմալ չեն հասկացել ուղարկված հրավերների իմաստը: Հրավերում շատ գեղեցիկ գրված է, որ մենք հոգում ենք բոլոր ծախսերը, բացի Դակարում կեցությունը: Դրա համար, դուք պետք է կապվեք Peace and Love Hotel- հետ, և պատվիրեք հյւորանոցային համարները, և մինչև չստանանք ձեր պատվերը հաստատող թուղթը` ոչ մի ԱՄՆ վիզա:
Ինձ խնդրում են զանգել նշված հեռախոսահամարով: Զանգում եմ, խոսում...բլա բլա բլա...հեռախոսը դնելուց հետո այս կազմակերպության ղեկավարը դեմ է տալիս մի սպիտակ թուղթ.
-Որ խնդրեմ, մի հատ ԱՄՆ դեսպանին նամակ չես գրի, դու աչքիս լավ անգլերեն գիտես:

/Մոռանում ենք կոֆերանսի մասին/ Ես, զոհ գնալով քաղաքավարությանը, սկսում եմ հարցեր տալ նամակի բովանդակության, հրավերի առիթի վերաբերյալ, բոլոր մանամասներով:
նամակը գրելուց հետո սկսում ենք լրացնել դիմումը: Յուրաքանչյուր հարցին պատասխանելիս, զգում ենք, որ ներկա աղջիկների բիբերը լայնանում են: Մի քանի րոպե անց, նրանք հասկանում են, որ իրենց դիմումները լրացրել են սխալ, որի արդյունքում սկսվում է նոր, դատարկ դիմումների տպումը:
Ընկերուհիս ներվայնանալով տիրող դաունիզմից, ասում է` մենք գնանք, ձեզ բոլոր փաստաթղթերը կուղարկենք մեյլով: Գնում ենք: Ճանապարհին շոկային վիճակը գերակայում է: Երկուսս էլ իրար նայելով նույն հարցն ենք տալիս.
-Ոնց կարող ա կազմակերպությունում մի պորֆեսիոնալ մարդ չլինի:?
Ես ինձ վրա ինիցիատիվա եմ վերցնում, կազմակերպիչների հետ կապնվելու համար: Գրում եմ միջազգային կոմունիկացիայի բոլոր կանոններին համաձայն, տալիս եմ բոլոր ինձ հետաքրքրող հարցերը: 3 ժամից պատասխան է գալիս.
"Դուք պետք կատարեք վճարումը" Այստեղ, արդեն իսկ ունեցած կասկածներս ավելի են խորանում: Նորից եմ գրում. "Դուք չպատասխանեցիք իմ վերջին հարցին. ով է հոգալու դեսպանատան հետ կապված ծախսերը?
Նորից ոչ մի պատասխան: Մի քանի ժամ անց... նամակ Peace and Love հյուրանոցից...մեզ մոտ այս սենյակներն են միայն ազատ. սենյակի կարգը ` Քուինզ...գին` անձը 75 եվրո:
Պատասխան եմ գրում, հո չեք գժվել, մեզ ավելի էժան համարներ են պետք:
Պատասխան. մենք` ընդառաջելով ձեր խնդրանքին, էժանացնում ենք գինը` մարդա 50 եվրո, բաաաայց, պետք ամբողջ գումարը փոխանցեք, չփոխանցեք` ոչ մի ԱՄՆ վիզա: Իմ կասկածները ընդհանրապես խորացան. Ովա տեսել սենց բան... Զանգում է Խաչիկը / վերոհիշյալ կազմակերպության ղեկավարը/: Քրիստիկ ջան, արի տեսնենք ինչ ենք անում, ոնց ենք անում: Մեր աղջիկը չի կարա էդ նամակները ուղարկի: /էդ նամակները, մեր դիմումներն էին և ադ օրը դիմումների ընդուման վերջնաժամկետն էր/:
- Խաչիկ ջան, ես զբաղված մարդ եմ, քթիս տակ վերջնաժամկետներ կան, մի քանի ծրագիր, հո չեմ կարող ամեն անգամ վազեմ ձեզ մոտ:
-Լավ էլի, խնդրում եմ արի:
Էլի, զոհ գնալով քաղաքավարությանը գնում եմ / բախտս բերեց, որ մոտ ենք իրար/: 
Մտնում եմ ներս, հարձակվում են վրաս: Բա մի հատ զանգի... Մի հատ ուղարկի..մի հատ գրի... էէէէէ...մի րոպե ժողովուրդ...
Ցույց եմ տալիս նամակը` սենյակներով, գներով, ու ասում եմ, որ ես այսքան գումար չեմ նախատեսել և եթե այս գինը պահպանվեց` ես չեմ գա, ինձ դա ձեռք չի տալիս:
Խաչիկ ասում է.
-Ինձ ձեռքա տալիս, ու ինչ էլ լինի ես պետք գնամ: Բայց դու ինձ այննտեղ պետք ես, և ես պատրաստ եմ քո գումարի կեսը վճարել:
Ես մտածում եմ.
-Ա~յ քեզ բան, սա մի քիչ խելոք մարդ կյանքի մեջ չի տեսել? ու բարձրաձայնում` ես կմտածեմ ձեր առաջարկի մասին:
Երեկոյան նորից զանգ Սենեգալից: Նորից կրկնում են, որ զեղչ են արել և ամբողջ գումարը պետք է ուղարկենք...

Առավոտյան գնում եմ աշխատանքի, այնտեղից նամակ գրում, որ եթե հանկարծ վիզան չստանանք, յուրանոցին փոխանցված դումրը փոխհատուցվելու է թե չէ?
Մեկ էլ զանգ...Խաչիկն է...վերցնում եմ...Լսում եմ....Քրիստինե ջան, որ խնդրեմ կզանգես դեսպանին/ ի նկատի ունի ԱՄՆ դեսպանին/ իմանաս գալույա, թէ` չէ:
Ասում եմ.
Ախր, ես զբաղված մարդ եմ, չեմ կարող ընկնել հեռախոս փնտրել, զանգել...հետո հո միսիս Յովանովիչը մանկության ընկերուհիս չի, որ զանգեմ իմանամ գալույա թե` չէ...
Ցրում եմ...
երեք ժամ անց գնում եմ վերոնշյալ կազմակերպություն, տեղական կոնֆերանսին մասնակցելու համար, ուր հրավիրված էին ՀՀ-ում գործող ազգային փոքրամասնությունների համայնքային բոլոր ղեկավարները և ԱՄՆ դեսպան Մ. Յովանովիչը:
Ինձ տեսնելուն պես, Խաչիկի դեմքը պայծառանում է...Քրիստինե ջան ի?նչ նորություն ունես մեզ համար:
Ասում եմ, ոչինչ, բացի նրանից, ինչ արդեն ձեզ ասել եմ:
Ինձ խնդրում են նորից ստուգել էլ.փոստս: Ստուգում եմ... ոչ մի նամակ: Հետո, խելքիս բրդեց նորից փնտրել տեղեկատվություն տվյալ կազմակերպության մասին: Համացանցը բերեց արդեն ծանոթ էջը: Մտածեցի. "սպասի կարդամ": Կարդում եմ...ու....
խնդրում եմ չհավատալ նմանատիպ նամակներին: այսօրինակ շինծու միջոցառումները, ընդամենը առիթ են ձեզնից փող կորզելու և ձեզ հիմարացնելու համար...
ես սկսում եմ ծիծաղել..."որքան հիմար եմ ես: Ախր պարզից էլ պարզ էր:
Ասում եմ.
-Երեխեք ջան, լավ եղեք ու մյուս անգամ մի քիչ ուշադիր եղեք, սփամերին մի խաբնվեք:

Դուրս եմ գալիս ու մտածում. "Ախր, ես ինչպես կարող էի յոթ անգամ չկարդալ ու ինչպես կարող էի խաբնվել"

Ինչևէ...սիրելի ընկերներիս հետ ամսի 25ին մեկնում եմ Վրաստան, Կոբուլետի, միջազգային փոխանակման ծրագրի մասնակցելու համար, ուր` համոզված եմ, ոչ մի խաբեություն չկա, ոչ մեկ մեզնից փող չի կորզի ու դեռ մի բան էլ ավել կվճարեն:

Այսպիսի բաներ...

Հարց մասնագետներին: Եթե ես ուղարկել եմ անձնագրի պատճեն և բնակության հասցե, դա ինչ-որ ձևով կարող է օգտագործվել խաբեբաների կողմից:? 
 

անձնական, մառազմ, youth, ՀԿ դաշտ, սա հայաստանն է

Previous post Next post
Up