ՎԻԴԻՈՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

May 04, 2011 18:22

Շարունակելով կառավարման համակարգում տեխնոլոգիաների կիրառման թեման հիմա էլ ձեզ եմ ուզում ներկայացնել մի այլ հետաքրքիր գաղափար.
որոշել էի փորփրել ՌԴ արտաքին գործոց նախարարության կայքը գտնելու համար տեղեկություններ ՌԴ-ում արտասահմանի հայրենակիցների հետ տարվող քաղաքականության մասին (սա բավականին լայնածավալ ու հետաքրքիր թեմա է որին խոստանում եմ անդրադառնալ հետագա գրառումներումս զուգահեռներ անցկացնելով ՀՀ- Սփյուռք քաղաքականության հետ): Հանկարծ նկատեցի որ ՌԴ ԱԳՆ կայքում կա մի հետաքրքիր հատված МУЛЬТИ-РОССИЯ խորագրի ներքո և այնտեղ փոքր մուլտերի տեսքով ներկայացված են  ՌԴ վարչական տարածքները իրենց հիմնական գրավչություններով` մի բան որը բավականին մեծ հետաքրքրությունա առաջացնում ասենք տուրիստական ոլորտի համար կամ էլ թեկուզ երկրի մասին իմանալու առումով և դա արված է պետական ֆինանսական աջակցության ներքո: Փորձեցի ավելի շատ տեղեկություն հավաքել այս հետաքրքիր նախագծի մասին և հայտնվեցի ՎԻԿԻՊԵԴԻԱՅՈՒՄ որտեղ գրված է `

«Мульти-Россия» (второе официальное название «Мы живем в России») - цикл мультфильмов о разных регионах, городах и народностях России. Страна производства - Россия, начало производства - 2006 г. Хронометраж каждого фильма - 1 минута. Планируется создать свыше 100 миниатюр, которые все вместе составят неформальную видеоэнциклопедию самой большой страны мира. Некоммерческий социальный проект. Он адресован в равной степени детской и взрослой аудитории. Его цель - в доступной форме познакомить жителей России с географическим и национальным разнообразием, экономическими особенностями разных регионов, богатым культурным наследием страны в целом, способствовать воспитанию толерантности у граждан России.

Ահա այդ մուլտերից մեկը`

image Click to view



Կարծում եմ այս տիպի մի պրոեկտ էլ ակրելի էր կազմակերպել ՀՀ-ում ասնենք նմանօրինակ մի Վիդիոհանրագիտարան ստեղծելու համար, որը կլիներ շատ լավ բազա մեր մանկապարտեզներում ու տարական դպրոցներում հայրենագիտակից ու հայրենասիրական դաստիարակության համար` առավել ևս եթե հաշվի առնենք որ հենց երեխա հասակում ընդունած ինֆորմացիան է որ ձևավորում է մարդու աշխարհընկալումը նրա հետաքրքրություննրն ու հասարակական գիտակցությունը:

ազգաշինություն

Previous post Next post
Up