Չլուծված հարցի վտանգը ապագայի համար

Jun 28, 2020 17:24

1994 թ. հայերը ՉԵՆ ԼՈՒԾԵԼ Արցախյան հարցը: Այսօր կա ենթադրություն, որ կորոնավիրուսի համավարակից առաջացած թվերը Հայաստանում կապ ունեն այդ հարցի չլուծված լինելու հետ: Այդ թվերը չեն ստուգվում: Ոչ ոք չի կարող արգելել քաղաքացիներին ունենալ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված թվերի իսկությունը և ճշգրտությունը ստուգելու հնարավորություն: Իսկ կապը կարող է հետևյալը լինել. մեծ թվով վարակվածներ, մահեր, պետական այրերի կողմից մեղադրանքներ առ հայ ժողովուրդ ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման համար: Եվ այդ ֆոնին ՝ արտակարգ դրության շարունակություն, որն ոչ միայն վատթարացնում է տնտեսական վիճակը, այլև արգելում է քաղաքացիների ցույցերը և հավաքները: Եթե չկա վտանգ սահմանադրական կարգի համար, ապա հավաքներ արգելելու հրամանն անիմաստ է և հենց ինքն է հակասահմանադրական: Չէ՞ որ կորոնավիրուսի համավարակը չի տապալում ՀՀ սահմանադրական կարգը: Իսկ եթե համավարակի խնդիր է, այլ ոչ թե սահմանադրական կարգի, ապա մարդիկ, ինչպես Եվրոպայում և այլուր, կարող են կազմակերպել ցույցեր և հավաքենր ՝ պահպանելով համապատասխան ձևական պայմաններ ՝ դիմակ և «սոցիալական հեռավորություն», որն ավելի ճիշտ է կոչել «ֆիզիկական հեռավորություն»:
Փաստորեն, արտակարգ դրությունն ավելի շատ քաղաքացիներից, այլ ոչ թե համավարակից վախի արդյունքն է: Արտակարգ դրությունը, սակայն, չի խոչընդոտում Ազգային ժողովին ընդունել կասկածելի օրենքներ ՝ առանց հանրային քննարկման: Ո՞րն է այստեղ ժողովրդավարությունը: Որքանո՞վ ենք վստահ, որ չի ընդունվի Արցախի հետ կապված որևէ օրենք կամ այլ իրավական ակտ, որին հանրությունը դեմ է լինելու, սակայն չի կարողանալու դուրս գալ փողոց ՝ իր արդարացի զայրույթը և բողոքն արտահայտելու նպատակով:
Հիմա պատկերացնենք, որ Արցախի հարցը լուծված լիներ 1994 թ.: Ոչ թե զինադադարի, այլ խաղաղության պայմանագրի միջոցով: Այդ դեպքում անհնար է պատկերացնել, որ այսօր Հայաստանը կապրեր այնպես, ինչպես հիմա է ապրում:

սոցիալական հեռավորություն, խաղաղություն, զինադադար, Ազգային ժողով, ֆիզիկական հեռավորություն, 1994, համավարակ, Եվրոպա, ՀՀ, դիմակ, թ., կարգ, իշխանություն, սահմանադրական, կորոնավիրուս, Արցախ, վախ, պայմանագիր

Previous post Next post
Up