ՄԵԶ ՄԻ՛ ՊԱՐՏԱԴՐԵՔ ԿԵՂԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

May 22, 2020 20:07

Մեզ մի՛ պարտադրեք կեղծ խաղաղություն,
Մենք լավ գիտենք գինը թղթյա շերեփի,
Հայն խաղաղասեր է  ՝  վկան պատմությունը,
Բայց հանուն կյանքի կդիմի սրի:

Արհամարհելով ազգն բազմաչարչար ՝
Կարծում եք ՝ հասել եք ձեր նպատակին,
Բայց հայտնի է վաղուց հին մագաղաթից,
Թե ինչ պատահեց աժդահա Բելին:

Պետք չէ փորձել մեր համբերությունը,
Մենք լավ գիտենք գինը մեր ազատության,
Դուք էլ լավ գիտեք, որ ճիշտ է այս խոսքը:
Մեզ մի՛ պատրաստեք կեղծ խաղաղության:

22.05.2020 թ., Երևան

խաղաղություն, խոսքը, ճիշտ, պատրաստեք, գինը, կեղծ, մի՛, պատահեց, սրի, վկան, թղթյա, պարտարդել, կյանքի, հանուն, հին, փորձել, խաղաղության, շերեփ, հայտնի, Բել, հայն, ազատության, վաղուց, Բելին, խաղաղասեր, կդիմի, համբերությունը, աժդահա, մագաղաթ

Previous post Next post
Up