Պատասխան նրանց, ովքեր Ստեփանակերտը տանում են դեպի Սան-Ստեֆանո

Aug 26, 2023 13:01


Հայկական հարցի ծագումնաբանությունը ավելի խորն արմատներ ունի, քան այն տարեթիվը, երբ հայ նախարարներն որոշել էին գնալ՝ Պարսից արքային ծառայելու, ինչի համար արժանացել են կաթողիկոս Ներսես Առաջինի Մեծի քննադատությանը։

Բաթումի  և Ալեքսանդրապոլի պայմանագրերն ոչ այնքան հայերի թշնամիների բանսարկությունների, որքան հենց հայերի կողմից գործած ապուշ սխալների հետևանքներն էին։

Սան-Ստեֆանոն Հայաստանի՝ Հռոմի, Բյուզանդիայի, Պարսկաստանի և Թուրքիայի միջև բաժանման ուղիղ հետևանքն է։ Շնորհակալ լինենք բոլոր այն հայերին, որոնք հայրենիքը պաշտպանելու փոխարեն գաղթականի դրոշմի խարազանումը նախընտրում էին հայերնատեր լինելուց։ Հայտնի է, որ բոլոր հայերեն խոսացողները հայրենասերներ են, սակայն փոքրաթիվ են այն հայերը, որոնք հայրենատեր են, այսինքն այնքան են սիրում իրենց հողը, որ պատրաստ են պայքարել այդ հողի համար։

Հայկական հարցը, հետևաբար, չի կարող լինել հայերի ազգային ինքնության ողնաշարը։ Այդ բանը չեն հասկացել ո՛չ անցած 150 տարվա, ո՛չ վերջին 35 տարվա ընթացքում։

Եվ վերջինը՝ Հայկական հարցը բեռ է հայերի համար և ունի միայն ու միայն ռազմական լուծում։ Եվ այդ լուծումը պետք է լինի վերջնական, որպեսզի թե՛ հայերի «բարեկամները», թե՛ «հակառակորդները» ընդմիշտ հասկանան՝ հայը ապրում է իր հողում՝ առանց որևէ մեկի միջնորդության, առանց որևէ մեկի օգնության, և միշտ պատրաստ է համապատասխան կերպով արձագանքել իր տարածքի, մշակույթի և ֆիզիկական գոյությանը սպառնացող ցանկացած ոտնձգությանը։
Previous post Next post
Up