05.05.2022

May 05, 2022 22:47


Կրկնվում են տեխնոլոգիաները, կրկնվում է կարգախոսը ՝ մեկ մարդու հեռացում: Էլ չգրեմ, որ «համազգային» պայքարն չի իրականացվում մարզերում: Տարօրինակ չէ՞:
Ի՞նչ է առաջարկում ետխորհրդային քաղէլիտան: Զիջում կամ ստատուս քվո: Նման լուծումները հարմար են արտաքին ուժերին: Ժողովուրդը հասկանում է այդ և չի ցանկանում հումք դառնալ զիջումների և ստատուս քվոյի պահպանման համար: Դրանով է նաև բացատրվում մասնակցության ցածր աստիճանը:

Մինչև չտրվեն ճշմարիտ պատասխաններ անցյալի վերաբերյալ, չի լինելու ոչ մի առաջընթաց: Օրինակ ՝
- ի՞նչ եղավ 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշումը,
- ինչու՞ 1994 թ. կնքվել էր ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ զինադադար:
Եվ լուրջ չէ, երբ քաղաքական գործիչները նախապես չեն հայտարարում իրենց ծրագրի մասին կամ պարզաբանում են իրենց հայտարարությունները:

А весь сюжет в стиле припева одной, некогда знаменитой, песни: "Выбери меня, выбери меня...".
Previous post Next post
Up