Պոստերների մրցույթ

Apr 13, 2015 17:43

Սիրելի ուսանողներ,
Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնը հայտարարում է պոստերների մրցույթ:
Թեմաների սահմանափակում չկա, պայմաններից կարևոր է միայն, որ պոստերը ունենա կրթական նշանակություն և օրիգինալ լինի: Ֆորմատը A3 կամ ավելի մեծ: Թույլատրվում են և ձեռքով նկարված և էլեկտրոնային տարբերակները: Մայիսի վերջում կանցկացվի պոստերային սեսիա, որտեղ ուսանողները պետք է ներկայացնեն իրենց պոստերները ազատ ոճով, պատասխանեն ժյուրիի հարցերին: Լավագույն պոստերները կօգնեն մեզ բարելավելու մեր ամբիոնի դասասենյակները, նպաստեն համապատասխան միջավայրի ստեղծմանը:
Իսկ հաղթող ճանաչված պոստերի հեղինակները կստանան մեր ամառային դպրոցին մասնակցելու 50-75% զեղչեր կամ նվերներ:

Կոնսուլտացիաների համար կարող եք դիմել ձեր գործնականը վարող դասախոսներին:


announcement, competition

Previous post Next post
Up