Կեցցէ՜ այն Հայաստանը, որը վաղն է գալու...
Այսօր Մովսես Գորգիսյանի մահվան 20-րդ տարելիցն է:
20 տարի առաջ, Երասխում, նենգ թշնամու նենգ գնդակից զոհվեց Մովսես Գորգիսյանը:
Այսօր Ծիծեռնակաբերդում հավաքվել էին նրա հարազատները, մարտական և ոչ մարտական ընկերները` հարգելու ՀՀ Ազգային հերոսի հիշատակը:
Մ. Գորգիսյանի այրին հարցազրույցներ տվեց, ներկա էր նաև Աշոտ Նավասարդյանի այրին:
Պահի տակ այօրվա ՀՀԿ-ականներն էլ ծիկրակեցին: Բայց մանավանդ մառազմ էր Շարմազանովի <տխուր դեմքով> ներկայությունը: Թե ասա դու ինչ կապ ունես Գորգիսյանի հայկական ոգու հետ...
Ինչևէ, ներկա էին նաև ՀՀ Ազգային հերոսի անունը կրող միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցչական կազմը:
Իսկ ամենահետաքրքիրը` նրա թոռնիկի, փոքրիկ Մովսեսի ներկայությունն էր:
Ում, երբ հարցրեցին. <Անունդ կասես?>:
պատասխանեց.
ՄՈ՛՛՛՛՛ՎՍԵ՜՜՜՜՜Ս :