Եվ այսպես, 2011թ. սեպտեմբերի 2-ից 5-ը Ստեփանակերտում և Շուշիում տեղի կունենա BarCamp Artsakh 2011 ոչ-կոնֆերանսը: Միջոցառմանը մոտ 100 հյուրեր կլինեն ՀՀ-ից, կլինեն նաև մեծաթիվ մասնակիցներ Արցախից:
Ներկայացնում ենք
արցախյան բարքեմփի կենդանի ռեժիմով twitter-յան գրառումների հոսքը, որի միջոցով կարող եք հետևել Արցախում բարքեմփի մասնակիցների թվիթերյան թարմացումներին:
Հիշեցնենք բոլոր
BarCamp Artsakh 2011-ի մասնակիցներին, որ միջոցառման մասին ցանկացած գրառում անելիս twitter-ում ցանկալի է նշել նաև #barcampartsakh11 հաշթեգը, որի միջոցով Դուք ևս կհայտվեք արցախյան բարքեմփի թարմացումների հոսքում և տեսանելի կդառնաք բազմաթիվ օգտվողներին: Նույնը վերաբերվում է նաև հայկական միկրոբլոգային համակարգի`
Armenix.com-ի օգտվողներին:
Միացիր կենդանի ռեժիմով հոսքին >
www.artsakhlinks.com/barcampartsakh11